Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ ԻՐԿՈՒՏՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2014 թվականի N 352-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ ԻՐԿՈՒՏՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի հունիսի 4-6-ը Իրկուտսկ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի, և 2014 թվականի հունիսի 2-7-ը` փորձագետների խումբ` համաձայն N 2 հավելվածի։

2. Պատվիրակության և փորձագետների խմբի անդամների՝ Իրկուտսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Կ. Հակոբյանինը, Մ. Թոռչյանինը և Կ. Կրիտյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Օ. Աբրահամյանինը, Ս. Պ. Աբրահամյանինը և Ա. Ալմազյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Պատվիրակության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել պատվիրակության` Իրկուտսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. ապրիլի 25

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2014 թ.

ապրիլի 25-ի N 352-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԻՐԿՈՒՏՍԿ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Միրզաբեկյան -ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար)

Ա. Ղևոնդյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական (միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ)

Ս. Պ. Աբրահամյան -ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2014 թ.

ապրիլի 25-ի N 352-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԻՐԿՈՒՏՍԿ ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ

Ս. Օ. Աբրահամյան -ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ (միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)

Կ. Հակոբյան -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մ. Թոռչյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ

Դ. Վիրաբյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչի պաշտոնակատար

Կ. Կրիտյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման հատուկ վարչության ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

Ա. Ալմազյան -ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի ավագ սպա

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։