Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 25 ՄԱՐՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 68-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

25 մարտի 2014 թ. թիվ 68-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԿՐՊԱԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՄԱՍԻՆ, ԹԻՎ 1, ԹԻՎ 2 ԵՎ ԹԻՎ 3 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի մարտի 19-ի թիվ 13 արձանագրություն) և քննարկելով «Կրպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2014 թվականի մարտի 5-ին և 2014 թվականի մարտի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Կրպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 7 միկրոշրջան, Հ. Ավետիսյան փողոց, 48/1, ունիվերսամ հասցեում գործունեություն իրականացնելու համար:

2. «Կրպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Ջրվեժ-Բանավան թաղամաս, 19 հասցեում գործունեություն իրականացնելու համար:

3. «Կրպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 2 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Տիգրան Մեծի պողոտա, 37, 1/1 խանութ հասցեում գործունեություն իրականացնելու համար:

4. «Կրպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 3 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան փողոց, 188/5, առևտրի և սպասարկման սրահ, ք. Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան 188/6, խանութ հասցեում գործունեություն իրականացնելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ Ն. Երիցյան

2014 թ. մարտի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։