Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱԶԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2001 թվականի N 1116

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱԶԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Թազագյուղի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (կցվում է) և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 237,0 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 176,0 հեկտար` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, որից 122,0 հեկտար` վարելահող և 54,0 հեկտար` արոտավայր.

բ) 45,0 հեկտար` բնակավայրերի հողերի կատեգորիա, որից 37,0 հեկտար` վարելահող, 8,0 հեկտար` արոտավայր, այդ թվում` 2,0 հեկտար` հասարակական կառուցապատման նպատակով.

գ) 9,0 հեկտար` արոտավայր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա.

դ) 5,0 հեկտար` անօգտագործելի հողեր` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` հանգստի գոտի կազմակերպելու համար.

ե) 2,0 հեկտար` անօգտագործելի հողեր` էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` աղբաթափման վայրի կառուցման համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 17-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

նոյեմբերի 17-ի N 1116 որոշմամբ

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱԶԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱԶԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Տարե-

թիվը NN

ը/կ Հողերի կատեգորիան

(նպատակային նշանակությունը) Պայմանական

նշանը Ընդամենը

(հա) այդ թվում`

վարելահող բազմամյա

տնկարկներ խոտհարք արոտ թփուտ անօգտա-

գործելի

2001 թ. 1. Գյուղատնտեսական նշանակության Գ

2. Բնակավայրերի, այդ թվում`

հասարակական կառուցապատման Բ

Հ

3. Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա

4. Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ 2 2

ընդամենը 2 2

2002 թ. 1. Գյուղատնտեսական նշանակության Գ 88 61 27

2. Բնակավայրերի, այդ թվում`

հասարակական կառուցապատման Բ 23 21 2

Հ 1 1

3. Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 9 9

4. Հատուկ պահպանվող տարածքներ Պ 5 5

ընդամենը 125 82 38 5

2003 թ. 1. Գյուղատնտեսական նշանակության Գ 88 61 27

2. Բնակավայրերի, այդ թվում`

հասարակական կառուցապատման Բ 22 16 6

Հ 1 1

3. Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա

4. Հատուկ պահպանվող տարածքներ Պ

ընդամենը 110 77 33

Ընդամենը 237 159 71 7

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։