Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2001 թվականի N 1120

քաղ. Երևան

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10 խմբի 03 ենթախմբի «4. Ջրամբարների շինարարություն» ծրագրով նախատեսված ծախսերը պակասեցնել 10000.0 հազ. դրամով, իսկ 11 խմբի 01 ենթախմբի «1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով նախատեսված ծախսերն ավելացնել 10000.0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» տողում նշված գումարը:

2. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում, նույն հավելվածի NN 10-03, 11-01 և 16 աղյուսակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 ու նույն հավելվածի NN 10-03, 11-01 աղյուսակներում համապատասխանաբար կատարել վերաբաշխում և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 17-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2001 թվականի

նոյեմբերի 17-ի N 1120 որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը Ենթախումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները «Հայաստանի Հանրապետության

2001 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակ ՀՀ կառավարության 2001 թ. հունվարի 30-ի N 68 որոշման

N 5 հավելված,

IV եռամսյակ

10 03 3. Ջրամբարների շինարարություն (Արթիկի ջրամբարի վերականգնում) - 10000.0 - 10000.0

ՀՀ քաղաքաշինության նախարարություն - 10000.0 - 10000.0

11 01 1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում 10000.0 10000.0

ՀՀ քաղաքաշինության նախարարություն 10000.0 10000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2001 թվականի

նոյեմբերի 17-ի N 1120 որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Տնտեսագիտական

դասակարգման

հոդվածի անվանումը «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելված ՀՀ կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման N 5 հավելված

N 10-03

աղյուսակ

«Ջրամբարների

շինարարություն»

ծրագիր N 11-01

աղյուսակ

«Գործադիր

իշխանության,

պետական

կառավարման

հանրապետական

և տարածքային

կառավարման

մարմինների

կենտրոնական

ապարատի

պահպանում»

ծրագիր

(ՀՀ քաղաքաշինության

նախարարություն) N 10-03

աղյուսակ

«Ջրամբարների

շինարարություն»

ծրագիր

IV եռամսյակ N 11-01

աղյուսակ

«Գործադիր

իշխանության,

պետական

կառավարման

հանրապետական

և տարածքային

կառավարման

մարմինների

կենտրոնական

ապարատի

պահպանում»

ծրագիր

(ՀՀ քաղաքաշինության նախարարություն)

IV եռամսյակ

Ընդամենը` ծախսեր

այդ թվում` - 10000.0 10000.0 10000.0 10000.0

Կապիտալ ծախսեր

այդ թվում` - 10000.0 10000.0 10000.0 10000.0

Կապիտալ ներդրումների ծախսեր

այդ թվում` -10000.0 10000.0 10000.0 10000.0

- կապիտալ շինարարության ծախսեր - 10000.0 - 10000.0 -

կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր

այդ թվում` - 10000.0 - 10000.0

Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր - 10000.0 - 10000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։