ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2014 թվականի N 360-Ա
Կ. ՕՐԲԵԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. ապրիլի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
ապրիլի 26-ի N 360-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Դ. Սարգսյան - ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ա. Մուրադյան - ՀՀ առողջապահության նախարար
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս
Կճոյան - Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)
Ա. Արզումանյան - «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Սիրունյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ասատրյան - «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Շ. Շահինյան - «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Սաթյան - «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերութուն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Վ. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ)
Կ. Օրբելյան - Կոնստանտին Օրբելյանի զարմիկը (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան