Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՄԲԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 13-ՐԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2014 թվականի N 366-Ա

ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՄԲԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 13-ՐԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի խմբի երկրների ազգային մարմինների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը 2014 թվականի մայիսի 6-8-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ պաշտոնական ընթրիքի, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` 550000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. ապրիլի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։