Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2 ԱՊՐԻԼԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ N 119-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

2 ապրիլի 2014 թ.

ք. Երևան N 119-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի մարտի 28-ի N 6/1 եզրակացությունը.

1. «ՄՈՍ-ՏՐԱՆՍ-ՏՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001 և N 00002:

2. «ՎԱՏԻԴԱ-Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001-ից մինչև N 00003-ը ներառյալ:

3. «ԱՎՏՈՓԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման N ՏԿՈՒ 00049 լիցենզիայի ներդիր` N 00042:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։