Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 16 ԱՊՐԻԼԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ N 152-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

16 ապրիլի 2014 թ.

ք. Երևան N 152-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԳՈՐԾԱԿԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00103 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ԳՈՐԾԱԿԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի ապրիլի 14-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժի վճարման անդորրագրի պատճենը.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի ապրիլի 2-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 127-Ա հրամանի 1-ին կետով նշված «ԳՈՐԾԱԿԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մարտի 21-ի ՏԾ N 00103 լիցենզիայի գործողության կասեցումը 2014 թվականի ապրիլի 11-ից:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի պաշտոնակատար Գ. Բեգլարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։