Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 08-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-05-25-ից մինչև 2022-11-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-11-22Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 մայիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 մայիսի 2014 թ.

ք. Երևան N 15-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 08-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 321-Ն որոշման 3-րդ կետը.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 26-ի N 582-Ն և N 583-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 15-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի հավելված N 2-ի 1-ին և 2-րդ կետերը 8-րդ ենթակետերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ ենթակետերով.

«9) չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը»:

Ա. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։