ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2014 թվականի N 471-Ա
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԴՊՐՈՑԻՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՌՈԲՈՏՆԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել այն կազմակերպությունների ցանկը, որոնց, մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակում մատակարարվել են ուսումնական ռոբոտներ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակում ուսումնական հաստատություններին ուսումնական ռոբոտները մատակարարվում են անհատույց:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակում, սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում նշված կազմակերպություններին ուսումնական ռոբոտները, այդ թվում` ընդհանուր 30218.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (յուրաքանչյուրը՝ 503.64 հազ. դրամ արժողությամբ) ծրագրային ապահովմամբ քարտերը մատակարարվում են անհատույց:
4. Առաջարկել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակում ուսումնական ռոբոտների, այդ թվում` ծրագրային ապահովմամբ քարտերի մատակարարումն իրականացնել կազմակերպությունների հետ կնքվող (կնքված)` ապրանքների անհատույց մատակարարման պայմանագրի հիման վրա` պայմանագրում նախատեսելով ապրանքի անհատույց մատակարարման վերաբերյալ դրույթ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. մայիսի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
ապրիլի 30-ի N 471-Ա որոշման
Ց ա ն կ
կազմակերպությունների, որոնց մինչԵՎ սույն որոշման ուժի մեջ մտնելը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող «ՌոբոտաշինությունՆ սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակում մատակարարվել են ուսումնական ռոբոտներ
Կազմակերպության անվանումը Ուսումնական ռոբոտների քանակը
Երևան
«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» ՓԲԸ 1
«Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ 3
«Երևանի Հ. Գյուլիքեխվյանի անվան N 103 ավագ դպրոց» ՊՈԱԿ 1
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ 1
«Հ. Հովհաննիսյանի անվան N 52 հիմնական դպրոց» ՊՈԱԿ 1
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն 1
«Ինստիգեյթ» ուսումնական կենտրոն» հիմնադրամ 1
«Երևանի N 46 ավագ դպրոց» ՊՈԱԿ 1
Սյունիքի մարզ
«Սիսիանի ավագ դպրոց» ՊՈԱԿ 1
«Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ 1
«Գորիսի N 4 ավագ դպրոց» ՊՈԱԿ 1
«Ինստիգեյթ» ՓԲԸ «Գորիս» մասնաճյուղ 1
«Կապանի N 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ 1
Վայոց ձորի մարզ
«Վայքի ավագ դպրոց» ՊՈԱԿ 1
«Վայքի պետական քաղաքային վարժարան» ՊՈԱԿ 1
«Գնդևազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 1
«Ջերմուկի ավագ դպրոց» ՊՈԱԿ 1
Արարատի մարզ
«Վեդու ավագ դպրոց» ՊՈԱԿ 1
«Ռանչպարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 1
Արագածոտնի մարզ
«Արագածավանի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 1
Արագածի համայնքապետարան 1
«Թալինի ավագ դպրոց» ՊՈԱԿ 1
«Թալինի Մ.Գորկու անվան N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ 1
Լոռու մարզ
«Սպիտակի «Շողեր» մանկապատանեկան կենտրոն» բարեգործական ՀԿ 1
«Վանաձորի Վ. Տերյանի անվ. N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ 2
Վանաձորի «Քարհանյան ուսումնական կենտրոն» ԱՁ 1
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ (Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոց) 1
«Ծաթերի հիմնական դպրոց» ՊՈԱԿ 1
Տավուշի մարզ
«Բերդի ավագ դպրոց» ՊՈԱԿ 2
«Բերդի վարժարան» ՊՈԱԿ 1
«Գանձաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 1
«Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ 1
«Դիլիջանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ 1
Գեղարքունիքի մարզ
«Վարդենիկի կրթահամալիր» ՊՈԱԿ 1
«Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ 1
«Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 1
«Գավառի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 2
«Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 1
«Կարմիրգյուղ գյուղի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 1
Արմավիրի մարզ
«Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ 1
«Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան N 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ 1
«Այգեկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 1
Շիրակի մարզ
«Մեղվիկ» մանկապատանեկան ՀԿ 1
«Ընտանիք» բարեգործական ՀԿ 1
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ (Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոց) 1
«Նոր կյանքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 1
Կոտայքի մարզ
«Զովունիի Ռ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 1
«Սոլակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Շուշիի Խ. Աբովյանի անվ. միջնակարգ դպրոց 1
Շուշիի Հումանիտար քոլեջ 1
Քաշաթաղի N 1 միջնակարգ դպրոց 1
Ճարտարի Ազատամարտիկների անվ. հ. 1 միջնակարգ դպրոց 1
Ստեփանակերտի «Արցախի երիտասարդական զարգացման կենտրոն» 1
Ստեփանակերտի Ա. Դ. Սախարովի անվ. հ.8 ավագ դպրոց 1
Վանքի Գ. Հայրապետյանի միջնակարգ դպրոց 1
Ընդամենը 60
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան