Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2014 թվականի N 452-Ա

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ուկրաինայում կայանալիք՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2014 թվականի մայիսի 20-29-ը Կիև (Ուկրաինա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության/Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` Կիև գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. մայիսի 19

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2014 թ.

մայիսի 19-ի N 452-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-29-Ը ԿԻԵՎ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ս. Չամանյան - «Մարդկային զարգացում» ՀԿ-ի ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

Տ. Քոչարյան - Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի խորհրդատու, մեդիա մասնագետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2014 թ.

մայիսի 19-ի N 452-Ա

որոշման

Տեղաշարժման/ տրանսպորտային ծախսեր Եվրո

Օդանավակայան / երկաթուղային կայարան տեղափոխում /Կիև և շրջաններ/ 30

Ներքաղաքային տեղաշարժ / կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր/ 20

Երկրի տարածքում տեղաշարժ / դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր/ 120

Կապի միջոցներ / հեռախոսային քարտեր, հեռախոսներ/ 20

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր/ բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ/ 150

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ կողմից գանձվող գումարի չափը 340 եվրո

Վարորդ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո, 6 օր 210

Վառելիք / յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 15 եվրո, 6 օր 90

Թարգմանիչ / յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո, 6 օր 210

Փաստաթղթերի փոխանցում /յուրաքանչյուր դիտորդի կողմից/ 10

Հյուրանոց յուրաքանչյուր դիտորդի համար / 9 գիշեր յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 110 եվրո 900

Սնունդ և այլ ծախսեր /յուրաքանչյուր դիտորդի համար օրական 40 եվրո, առավելագույնը 10 օր/ 400

Բնակության վայր և սնունդ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո 4 օրվա համար/ 140

Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո 4 օրվա համար/ 140

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ 2.100 եվրո

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ 2.440 եվրո

Երևան-Կիև -Երևան ինքնաթիռի տոմսի արժեքը մոտավորապես

400 եվրո

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։