Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-06-12-ից մինչև 2017-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2017-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մայիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 ապրիլի 2014 թ.

ք. Երևան N 104-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 23-ի «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 129-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջներում (այսուհետ` Պահանջներ), կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Պահանջների 2-րդ կետի 2-րդ ենթակետում «95,8» թիվը փոխարինել «93,1» թվով, իսկ 3-րդ ենթակետում «69,8» թիվը փոխարինել «73,3» թվով.

2) Պահանջների 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Ընկերությունը պարտավոր է, իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն, իր սպասարկման տարածքում` բացառությամբ Երևան քաղաքի`

1) բոլոր սպառողներին ժամը 7.00 -24.00 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.

2) սպառողների առնվազն 71,0 տոկոսին ժամը 7.00 -24.00 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.

3) սպառողների առնվազն 68,8 տոկոսին ժամը 7.00 -24.00 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.

4) սպառողների առնվազն 54,1 տոկոսին ժամը 7.00 -24.00 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.

5) սպառողների առնվազն 50,8 տոկոսին ժամը 7.00 -24.00 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.

6) սպառողների առնվազն 50,7 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:».

3) Պահանջների 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ընկերության կողմից մատակարարվող խմելու ջրի ճնշումը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի 2003 թվականի ապրիլի 17-ի «Ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու մասին» N 047-Ն հրամանի 1-ին կետով հաստատված՝ ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնների 4-րդ կետով սահմանված պահանջներին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի անդամ Ս. Արաբաջյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։