Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲԱՐԵՊԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2001 թվականի N 1226

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲԱՐԵՊԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Բարեպատ գյուղում ստեղծել հիմնական հանրակրթական դպրոց:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 277 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված` Գեղարքունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «Բարեպատ գ. հիմնական հանրակրթական դպրոց» տողով:

3. 2001 թվականին Բարեպատ գյուղի դպրոցի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցների պահպանման համար Գեղարքունիքի մարզպետարանին նախատեսված հատկացումների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 15-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։