Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ի N 403-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2014 թվականի N 501-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ի N 403-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 12-ի «Պատվիրակություն Մոսկվա գործուղելու մասին» N 403-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «2014 թվականի մայիսի 11-16-ը» բառերը փոխարինել «2014 թվականի մայիսի 11-15-ը» բառերով.

2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Պատվիրակության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Կարինե Մինասյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Տիգրան Հարությունյանինը, Սուրեն Կարայանինը, Արա Պետրոսյանինը, Գագիկ Քոչարյանինը, Լիլի Մաքսուդյանինը, Քրիստինե Պողոսյանինը, Կարինե Շահբազյանինը և Օվսաննա Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը և Լևոն Ամիրջանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Լուսինե Դավթյանինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցների հաշվին:».

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. մայիսի 30

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մայիսի 30-ի N 501-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մայիսի 12-ի N 403-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար, 2014 թ. մայիսի 12-15-ը)

Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-15-ը)

Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 11-15-ը)

Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը)

Տ. Հարությունյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը)

Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական (2014 թ. մայիսի 12-14-ը)

Լ. Դավթյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը)

Լ. Ամիրջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը)

Գ. Քոչարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը)

Լ. Մաքսուդյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը)

Օ. Ստեփանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ (2014 թ. մայիսի 11-14-ը)

Ք. Պողոսյան - ՀՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ, 2014 թ. մայիսի 12-14-ը)

Կ. Շահբազյան - ՀՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ, 2014 թ. մայիսի 12-14-ը)»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։