Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
19 մարտի 2014 թվականի N 11
20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. մարտի 24
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թ.
մարտի 19-ի նիստի N 11
արձանագրային որոշման
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թ.
մարտի 19-ի նիստի N 11
արձանագրային որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Հ/Հ Միջոցառման անվանումը Պատասխանատու մարմինը Ֆինանսավորման աղբյուրը Կատարման ժամկետը Ակնկալվող արդյունքը
1 2 3 4 5 6
1. Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) ներդրում ՀՀ քաղաքապետարաններում և գյուղապետարաններում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) (համաձայնությամբ)
ՏԻՄ-եր (համաձայնությամբ) GIZ-ի կողմից իրականացվող «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագիր 2014թ., հոկտեմբերի երկրորդ տասնօրյակ ՀԿՏՀ-ի ներդրում թվով 70 գյուղապետա-րաններում:
ՏԻՄ-երի կողմից կատարվող աշխատանքների արդյունավետության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում:
2. ՀԿՏՀ-ով ապահովված մոտ 150 համայնքներում էլեկտրոնային փաստաթղթա-շրջանառության գործարկում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
ՀՀ մարզպետա-րաններ,
ՏԻՄ-եր (համաձայնությամբ) ՀՀ օրենքով չարգելված միջոցներ 2014թ., դեկտեմբերի առաջին տասնօրյակ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հնարավորության ապահովում
3. ՀՀ մարզպետարանների և ՏԻՄ-երի ներառում ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստի ծառայության հասցեների միասնական տիրույթում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
ՀՀ մարզպետա-րաններ,
ՏԻՄ-եր (համաձայնությամբ) Ֆինանսավորում չի պահանջվում 2014թ., հունիսի առաջին տասնօրյակ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնական էլեկտրոնային փոստի հասանելիության ապահովում
4. Համայնքային պաշտոնական համացանցային կայքերի վարման օրինակելի կարգի մշակում և տրամադրում ՏԻՄ-երին ՀՀ տարածքային կառավարման նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում 2015թ., ապրիլի երկրորդ տասնօրյակ Կայքերի վարման միասնական պահանջների և չափորոշիչների սահմանում
5. Համայնքային պաշտոնական համացանցային կայքերի վարման մշտադիտարկում իրականացնելու նպատակով ՏԻ ոլորտում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներից բաղկացած և հասարակական հիմունքներով գործող խորհրդի կազմավորում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
տեղական ինքնակառավարման և խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ներ (համաձայնությամբ) Ֆինանսավորում չի պահանջվում 2015թ., հունիսի երրորդ տասնօրյակ Համայնքների պաշտոնական կայքերի բովանդակության առկայության և դրանց հասանելիության ապահովման վերահսկում, կայքերի գնահատման օբյեկտիվության աստիճանի բարձրացում
6. Համայնքների պաշտոնական կայքերի պարբերաբար մշտադիտարկում` նրանց բովանդակային, գործառնական և տեխնիկական չափանիշներով ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ
տեղական ինքնակառավարման և խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ներ (համաձայնությամբ) Ֆինանսավորում չի պահանջվում Սկսած 2015թ.-ից, շարունակական Համայնքների պաշտոնական կայքերի սպասարկման և դրանց հասանելիության նկատմամբ վերահսկելիության ավելացում
7. Համայնքների պաշտոնական կայքերի ամենամյա մրցանակաբաշխության սահմանում և կազմակերպում` ելնելով կայքերի մշտադիտարկման արդյունքներից ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ
տեղական ինքնակառավարման և խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ներ (համաձայնությամբ) Ֆինանսավորում չի պահանջվում Սկսած 2015թ.-ից, շարունակական Կայքերի վարման արդյունավետության բարձրացում:
Լավագույն կայքեր ունեցող ՏԻՄ-երի խրախուսում
8. Համայնքային պաշտոնական կայքերի գրանցամատյանի ստեղծում և վարում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում 2015թ., սեպտեմբերի առաջին տասնօրյակ ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնության և թափանցիկության բարձրացում
9. ՀՀ մարզպետարանների պաշտոնական համացանցային կայքերում համայնքների վերաբերյալ առավել ամբողջական, հավաստի և արդիական տեղեկատվության առկայության ապահովում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ Ֆինանսավորում չի պահանջվում 2014թ.-ից սկսած, շարունակական ՀՀ համայնքներին վերաբերող տեղեկատվության հասանելիության ընդլայնում համացանցում
10. ՏԻՄ-երում շահագործվող կառավարման տեղեկատվական համակարգերի գրանցամատյանի ստեղծում և վարում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ Ֆինանսավորում չի պահանջվում 2015թ., մայիսի երկրորդ տասնօրյակ Տեղեկատվական համակարգերի լիարժեք և անխափան շահագործման ապահովում, վերահսկելիության մակարդակի բարձրացում
11. Քաղաքապետարաններում և գյուղապետարաններում կիրառվող համակարգչային տեխնիկայի, տեղեկատվական համակարգերի և ցանցերի շահագործման օրինակելի կարգի մշակում և հաստատում, որի հիման վրա ՏԻՄ-երը կարող են ընդունել իրենց համայնքներում կիրառվող տեխնիկական միջոցների և տեղեկատվական համակարգերի շահագործման կարգերը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
ՏԻՄ-եր (համաձայնությամբ) Ֆինանսավորում չի պահանջվում 2015թ., դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ Քաղաքապետա-րաններում և գյուղապետա-րաններում շահագործվող համակարգչային տեխնիկայի, տեղեկատվական համակարգերի և ցանցերի շահագործման արդյունավետության բարձրացում