Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 299-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-05-28-ից մինչև 2016-10-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-10-05Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2010 թվականի N 1114-Ա

ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 299-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին նշանակել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:

(1-ին կետը փոփ. 11.02.11 N 99-Ա, 15.05.13 N 348-Ա, 27.05.14 N 489-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին նշանակել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ):

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 299-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։