Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-05-22-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

22 մայիսի 2014 թվականի N 21

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. մայիսի 27

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թ.

մայիսի 22-ի նիստի N 21

արձանագրային որոշման

Եզրակացություն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ

2013 թվականին մակրոտնտեսական կայունությունը խաթարող ներքին և արտաքին ռիսկերից կարելի է առանձնացնել համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական աճի տեմպի դանդաղումը, էներգակիրների գների բարձրացումը, օտարերկրյա և ներքին ներդրումների կրճատումը, վարկավորման աճի տեմպի դանդաղումը, որոնք իրենց դերն ունեցան գնաճի կառավարելիության հարցում: Այսպես, պարենային ապրանքների գների և հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման հետևանքով տարվա երրորդ եռամսյակում գնաճի ցուցանիշը զգալի բարձրացավ նպատակադրված միջակայքից: Ճնշումները մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2013 թվականի օգոստոսին 0.5 տոկոսային կետով բարձրացրեց քաղաքականության տոկոսադրույքը՝ այն հասցնելով 8.5 տոկոսի. վերջին գրեթե երկու տարվա մեջ դա առաջին փոփոխությունն էր: Սակայն հետագայում գնաճի տեմպը և տնտեսական ակտիվությունը զգալի նվազեց, և կենտրոնական բանկը իր միջոցառումը հետադարձեց` նոյեմբերին և դեկտեմբերին քաղաքականության տոկոսադրույքն իջեցրեց մինչև 7.75 տոկոս: Այս պայմաններում, ի հայտ եկող մակրոտնտեսական կայունությանը սպառնացող ռիսկերը հնարավոր եղավ հաղթահարել դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունավետ կոորդինացման միջոցով, երբ կենտրոնական բանկի գործողություններին համարժեք հարկաբյուջետային քաղաքականությունը 2013 թվականին պահպանեց իր զսպող ուղղվածությունը՝ նպատակադրելով նպաստել մակրոտնտեսական կայունությյան ձեռքբերմանը, միաժամանակ հաշվի առնելով պակասուրդի և պետական պարտքի կրճատման ու պարտքային կայուն միջավայրի ձևավորման առաջնահերթությունը:

Արդյունքում, հարկաբյուջետային և դրամավարկային կոորդինացված քաղաքականությունների շնորհիվ չի խաթարվել մակրոտնտեսական կայունությունը` 2013 թվականին 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%՝ գրեթե համընկնելով տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին, միաժամանակ արձանագրվել է 3.5% տնտեսական աճ: Այդուհանդերձ, 2013 թվականին տնտեսության զարգացման միտումները շարունակվել են նախորդ տարվա համեմատ ավելի դանդաղ տեմպերով, իսկ 2013 թվականի չորրորդ եռամսյակում մասնավոր հատվածի ծախսումների ճեղքվածքը գնահատվել է նշանակալի բացասական և գնաճի վրա ունեցել է 0.9 – 1.0 տոկոսային կետ զսպող ազդեցություն: Այս զարգացումների պարագայում 2013 թվականի չորրորդ եռամսյակում աշխատանքի շուկայում էական անհավասարակշռություններ չեն արձանագրվել` նշված ժամանակահատվածում աշխատանքի շուկայի ազդեցությունը գնաճի վրա եղել է չեզոք: Տնտեսական դրական զարգացումների ամրապնդման հիմք է հանդիսացել արտահանումը, որի աճը տեղի է ունեցել արտաքին պահանջարկի դանդաղման և տնտեսության ներքին կարողությունների օգտագործման արդյունավետության բարձրացման պայմաններում: Իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը 2013 թվականին նպաստել է գնաճային ճնշումների թուլացմանը՝ բարենպաստ միջավայր ստեղծելով դրամավարկային քաղաքականության իրականացման համար:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։