Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ՆԻՍՏԻ N 46 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 14-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-04-29-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

17 ապրիլի 2014 թվականի N 15

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ՆԻՍՏԻ N 46 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 14-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի նիստի N 46 արձանագրության 14-րդ կետով հավանության արժանացած «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1.1-ին կետի`

ա. 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Տարիքային տարբեր խմբերի համար երաժշտության և կերպարվեստի պարապմունքների ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում»,

բ. 6-րդ սյունակում «2013 թ. ընթացքում» բառերը փոխարինել «2014-2015 թթ. ընթացքում» բառերով.

2) 1.2-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ներառել «Համաշխարհային մշակույթի պատմություն» առարկան»,

բ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 4-րդ ենթակետի 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2015» թվով.

3) 2.1-ին կետի 3-րդ ենթակետի 6-րդ սյունակում «2013 թ. ընթացքում» բառերը փոխարինել «2014 թ. 4-րդ եռամսյակ» բառերով.

4) 3.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2015» թվով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. ապրիլի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։