ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2014 թվականի N 403-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու հարցերով աշխատանքային խմբի 6-րդ նիստին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի մայիսի 11-15-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 15.05.14 N 426-Ա, 30.05.14 N 501-Ա)
2. Պատվիրակության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Կարինե Մինասյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Տիգրան Հարությունյանինը, Սուրեն Կարայանինը, Արա Պետրոսյանինը, Գագիկ Քոչարյանինը, Լիլի Մաքսուդյանինը, Քրիստինե Պողոսյանինը, Կարինե Շահբազյանինը և Օվսաննա Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Լևոն Ամիրջանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Լուսինե Դավթյանինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցների հաշվին:
(2-րդ կետը խմբ. 30.05.14 N 501-Ա)
3. Պատվիրակության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. մայիսի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
մայիսի 12-ի N 403-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար, 2014 թ. մայիսի 12-15-ը)
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-15-ը)
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 11-15-ը)
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը)
Տ. Հարությունյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը)
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական (2014 թ. մայիսի 12-14-ը)
Լ. Դավթյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը)
Լ. Ամիրջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը)
Գ. Քոչարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը)
Լ. Մաքսուդյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը)
Օ. Ստեփանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ (2014 թ. մայիսի 11-14-ը)
Ք. Պողոսյան - ՀՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ, 2014 թ. մայիսի 12-14-ը)
Կ. Շահբազյան - ՀՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ, 2014 թ. մայիսի 12-14-ը)
(հավելվածը լրաց. 15.05.14 N 426-Ա, խմբ. 30.05.14 N 501-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան