Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հունիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014232

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 մայիսի 2014 թ. թիվ 129-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն» հուշադրամի նկարագրությունը և էսքիզները՝ համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հուշադրամը շրջանառության մեջ դնել 2014 թվականի հունիսի 30-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2014 թ. մայիսի 26

Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի մայիսի 20-ի

թիվ 129-Ն որոշմամբ

«2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է` «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսին 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների անվանումներն ու դրոշներն են, կենտրոնում «2014 FIFA WORLD CUP.TM» մակագրությունն է:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը և հարգը արծաթ 925.0

Քաշը 20,0 գ

Տրամագիծը 38,60 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը մինչև 5000 հատ

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Geiger Edelmetalle» դրամահատարանում:

«2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։