Հոդված 7. Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը և հիմնական աշխատավարձի հաշվարկման սանդղակները
Հոդված 7. Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը և հիմնական աշխատավարձի հաշվարկման սանդղակները
1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը հաշվարկելու հետևյալ սանդղակների աղյուսակը (այսուհետ` աղյուսակ):
Աշխատավարձի
մակարդակները Աշխատավարձի
բնականոն աճը Կրտսեր
պաշտոններ Առաջատար
պաշտոններ Գլխավոր
պաշտոններ Բարձրագույն
պաշտոններ
3-րդ ենթախմբի
սանդղակ 2-րդ ենթախմբի
սանդղակ 1-ին ենթախմբի
սանդղակ 3-րդ ենթախմբի
սանդղակ 2-րդ ենթախմբի
սանդղակ 1-ին ենթախմբի
սանդղակ 3-րդ ենթախմբի
սանդղակ 2-րդ ենթախմբի
սանդղակ 1-ին ենթախմբի
սանդղակ 2-րդ ենթախմբի
սանդղակ 1-ին ենթախմբի
սանդղակ
11 Աճ
չկա 1.65 1.91 2.2 2.52 2.91 3.36 3.84 4.39 5.02 5.75 6.6
10 Երեք
տարին
մեկ 1.61 1.85 2.13 2.45 2.83 3.27 3.75 4.27 4.89 5.59 6.42
9 1.57 1.8 2.07 2.38 2.75 3.17 3.64 4.16 4.76 5.45 6.25
8 1.53 1.76 2.01 2.32 2.67 3.09 3.56 4.05 4.63 5.3 6.08
7 Երկու
տարին
մեկ 1.48 1.7 1.96 2.26 2.6 2.99 3.47 3.95 4.51 5.16 5.91
6 1.45 1.65 1.91 2.2 2.52 2.91 3.36 3.84 4.39 5.02 5.75
5 1.41 1.61 1.85 2.13 2.45 2.83 3.27 3.75 4.27 4.89 5.59
4 Յուրա-
քանչյուր
տարի 1.37 1.57 1.8 2.07 2.38 2.75 3.17 3.64 4.16 4.76 5.45
3 1.33 1.53 1.76 2.01 2.32 2.67 3.09 3.56 4.05 4.63 5.3
2 1.3 1.48 1.7 1.96 2.26 2.6 2.99 3.47 3.95 4.51 5.16
1 1.26 1.45 1.65 1.91 2.2 2.52 2.91 3.36 3.84 4.39 5.02
2. Յուրաքանչյուր սանդղակ բաղկացած է աշխատավարձի տասնմեկ մակարդակից, որոնցից յուրաքանչյուրում հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանվում է բազային աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակից: Միևնույն սանդղակի ներսում աշխատավարձի միմյանց հաջորդող մակարդակների միջև սահմանվում է միջինը երեք տոկոսի չափով միավոր ավելացում:
3. Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է քաղաքացիական ծառայողների կրտսեր պաշտոնների երրորդ ենթախմբի համար սահմանված սանդղակի նվազագույն դրույքաչափին, որը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերի միջինի կրկնապատիկը:
4. Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային պաշտոնային դրույքաչափից ավելի ցածր:
(7-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-6-Ն, խմբ. 13.11.12 ՀՕ-196-Ն)