Հոդված 9. Քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձը պաշտոնում նշանակվելիս
Հոդված 9. Քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձը պաշտոնում նշանակվելիս
1. Առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակված անձը վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբի համապատասխան սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով (պաշտոնային դրույքաչափով):
2. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար դրույքաչափի առկայության դեպքում ստանում է վերջինիս նկատմամբ երկու միավոր ավելացում, հակառակ դեպքում` նոր ենթախմբի սանդղակի նվազագույն դրույքաչափ:
3. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողն ստանում է աշխատավարձի համապատասխան սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ դրույքաչափ:
3.1. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության, անվանափոխության դեպքում պահպանվում է քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը, եթե նոր պաշտոնի պաշտոնային դրույքաչափի մակարդակը ցածր է: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
3.2. Վերակազմակերպման պահին վերակազմակերպվող մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելիս պահպանվում է նրանց նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը ցածր է նախկին պաշտոնային դրույքաչափից: Սույն մասով սահմանված դեպքում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է oրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
3.3. Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական ծառայության պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի աշխատավարձը հաշվարկվում է զբաղեցրած զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումների չափով` հաշվի առնելով զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած ստաժը, իսկ աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է oրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից քաղաքացիական ծառայության, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության ռեզերվից քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնող անձը ստանում է համապատասխան աշխատավարձի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ:
(9-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-185-Ն, փոփ., լրաց., խմբ. 07.10.09 ՀՕ-182-Ն)