Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-01-01-ից մինչև 2016-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60314244

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

19 մայիսի 2014 թ. թիվ 20-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 19-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի մայիսի 19-ի

թիվ 20-Ն որոշման

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

20 թ ՁԵՎ 65-երկաթ

(տարեկան)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 30-ը

Ներկայացնում է_______________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)

Մարզը ____________________________________________________________________ I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

___________________________________________________________________ I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) __________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Ցուցանիշի մեծությունը

Ա Բ Գ 1

Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 110 հազար

դրամ

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝

ներքաղաքային և մերձքաղաքային 110.1 "-"

միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 110.2 "-"

միջազգային (այլ երկրների միջև) 110.3 "-"

որից՝ ԱՊՀ երկրներ 110.3.1 "-"

Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը 120 "-"

Բեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 130 "-"

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների

ներքաղաքային և մերձքաղաքային 130.1 "-"

միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 130.2 "-"

միջազգային (այլ երկրների միջև) 130.3 "-"

որից՝ ԱՊՀ երկրներ 130.3.1 "-"

Բեռների փոխադրումների հետ կապված ծախսերը 140 "-"

Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 150 "-"

Ուղևորների և բեռների փոխադրումների հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսը 160 հազ. կվտ/ժամ

Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը 170 հազար

ուղևոր

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների

ներքաղաքային և մերձքաղաքային 170.1 "-"

միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 170.2 "-"

միջազգային (այլ երկրների միջև) 170.3 "-"

որից՝ ԱՊՀ երկրներ 170.3.1 "-"

Ուղևորաշրջանառություն, ընդամենը 180 հազար ուղևոր-կմ

այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների

ներքաղաքային և մերձքաղաքային 180.1 "-"

միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 180.2 "-"

միջազգային (այլ երկրների միջև) 180.3 "-"

որից՝ ԱՊՀ երկրներ 180.3.1 "-"

Փոխադրվել են բեռներ, ընդամենը 190 հազար տոննա

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների

ներքաղաքային և մերձքաղաքային 190.1 "-"

միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 190.2 "-"

միջազգային (այլ երկրների միջև) 190.3 "-"

որից՝ ԱՊՀ երկրներ 190.3.1 "-"

Բեռնաշրջանառություն, ընդամենը 200 հազար տոննա-կմ

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների

ներքաղաքային և մերձքաղաքային 200.1 "-"

միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 200.2 "-"

միջազգային (այլ երկրների միջև) 200.3 "-"

որից՝ ԱՊՀ երկրներ 200.3.1 "-"

Շահագործական գծի երկարությունը (210) ___________ կմ

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող

աշխատողների միջին տարեկան թվաքանակը (220)___________ մարդ

Ղեկավար ___________________ ___________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ___________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն)

« _ _» _______20__թ.

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի

թիվ 20-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

4. Հաշվետվության 110.1-110.3.1 տողերում ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը` ըստ հաղորդակցության տեսակների: 110.1-110.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:

5. Հաշվետվության 130.1-130.3.1 տողերում լրացվում է բեռների փոխադրումներից ստացված հասույթն ըստ հաղորդակցության տեսակների: 130.1-130.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 130 տողի ցուցանիշին:

6. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 150) ներառում է բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից (շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում)), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլ աղբյուրներից ստացված հասույթները: Հաշվետվության մեջ առկա բոլոր հասույթները լրացվում են առանց ավելացված արժեքի հարկի` հաշվեգրման սկզբունքով:

7. Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը (տող 170) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

8. Ներքաղաքային և մերձքաղաքային (տող 170.1) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ ուղևորափոխադրումները կատարվում են մինչև 50 կիլոմետրի սահմաններում:

9. Միջքաղաքային (50 կիլոմետրից ավելի` երկրի ներսում) (տող 170.2) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրումների սկզբնական և վերջնական կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

10. Միջազգային (տող 170.3) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները):

11. Ուղևորաշրջանառություն, ընդամենը (տող 180) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 180.1, 180.2 և 180.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:

12. Փոխադրվել են բեռներ, ընդամենը (տող 190) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներմուծված և առաքված) բեռների քանակը:

13. Բեռնաշրջանառություն, ընդամենը (տող 200) ցուցանիշը որոշվում է երկաթուղային տրանսպորտով բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 200.1, 200.2 և 200.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:

14. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) (տող 220) որոշվում է` հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին բաժանելով: Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։