«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314247
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 մայիսի 2014 թ. թիվ 23-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ (ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ)» ՁԵՎ 30-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության)» Ձև 30-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության)» Ձև 30-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 12-ի ««Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության)» Ձև 30-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 40-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի
թիվ 23-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ
ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ)
20 թ. ՁԵՎ 30-ՔԱ
(տարեկան)
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 30-ը
Ներկայացնում է_______________________________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը _________________________________________________________ I__I__I__I__I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ____________________________________________________________________ I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
___________________________________________________________________ I__I__I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Ցուցանիշի անվանումը Տողի հա-
մարը Ընդամենը այդ թվում`
Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցութ-յան երկրների միջև Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև Հայաստանի Հանրապետության ներսում
Ա Բ 1 2 3 4
Չվացուցակով նախատեսված չվերթների քանակը - միավոր 110
Փաստացի մեկնած ինքնաթիռների
քանակը - միավոր 120
այդ թվում` ուշացումով 121
որից` եղանակի պատճառով 121.1
վառելիքի պատճառով 121.2
այլ պատճառներով 121.3
Ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն ըստ չվացուցակի - միավոր 210
Փաստացի ժամանած ինքնաթիռների, ուղղաթիռների քանակը - միավոր 220
այդ թվում` ուշացումով 221
որից` եղանակի պատճառով 221.1
վառելիքի պատճառով 221.2
այլ պատճառներով 221.3
Ղեկավար _______________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) _______________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »___ ___20___թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի
թիվ 23-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
(ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ)
ՁԵՎ 30-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին» Ձև 30-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Չվացուցակով նախատեսված չվերթների քանակը» (տող 110) ցուցանիշը ներկայացնում է չվացուցակով նախատեսված կանոնավոր չվերթների քանակը:
6. «Փաստացի մեկնած ինքնաթիռների քանակը» (տող 120) ցույց է տրվում հանրապետությունից փաստացի մեկնած ինքնաթիռների (ներառյալ ոչ կանոնավոր չվերթները) քանակը:
7. «այդ թվում` ուշացումով» (տող 121) ցույց է տրվում տող 120-ի ցուցանիշից՝ ուշացումով մեկնած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակը:
8. «որից` եղանակի պատճառով» (121.1), «վառելիքի պատճառով» (121.2), «այլ պատճառներով» (121.3) տողերում լրացվում են նշված պատճառներով ուշացումով մեկնած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակները:
9. «Ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն ըստ չվացուցակի» (տող 210) ցույց է տրվում ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն ըստ չվացուցակի:
10. «Փաստացի ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակը» (տող 220) փաստացի ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն է:
11. «այդ թվում` ուշացումով» (տող 221) լրացվում է տարբեր պատճառներով ուշացումով ժամանած ինքնաթիռների, ուղղաթիռների քանակը, որը հավասար է 221.1, 221.2 և 221.3 տողերի գումարին: