Հոդված 1
Հոդված 1.
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 2-րդ կետի «(այդ թվում` սահմանված կարգով կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին կամավորության սկզբունքով մասնակցելու դեպքերում վճարված կենսաթոշակները)» բառերը փոխարինել «(այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում վճարվող կուտակային կենսաթոշակները)» բառերով, իսկ «կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին» բառերը` «կամավոր կենսաթոշակային բաղադրիչին» բառերով.
2) 3-րդ կետի «կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի» բառերը փոխարինել «կամավոր կենսաթոշակային բաղադրիչի» բառերով, իսկ «կուտակային վճարները» բառերը` «կամավոր կենսաթոշակային վճարները» բառերով.
3) 4-րդ կետի «կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի» բառերը փոխարինել «կամավոր կենսաթոշակային բաղադրիչի» բառերով.
4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակներում անձանց համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից կատարվող կուտակային վճարները.».
5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում հարկ վճարողի համար (օգտին) կատարած կուտակային վճարների հաշվին մինչև կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացվող եկամուտները.»: