ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Հաստատել 2013 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված «Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին» 1992 թվականի հունիսի 26-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրությունը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. հունիսի 24
Երևան
ՆՀ-154-Ն