Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-07-03-ից մինչև 2015-03-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-03-07Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2014 թվականի N 598-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 61,969.9 հազ. դրամ, որից՝ 2014 թվականի առաջին կիսամյակում՝ 29,230.4 հազ. դրամ, ինն ամսում՝ 61,969.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառատնտեսության Էրեբունու անտառապետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում շուրջ 31 հեկտար տարածքի վրա անտառապատման աշխատանքների իրականացման համար` 4,167.9 հազ. դրամ.

2) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արծվաբերդի անտառատնտեսություն» մասնաճյուղի 15 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատանքների իրականացման համար` 16,297.18 հազ. դրամ.

3) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ճամբարակի անտառատնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատանքների իրականացման համար` 19,745.62 հազ. դրամ.

4) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գյումրիի անտառատնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատանքների իրականացման համար` 17,311.33 հազ. դրամ.

5) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերը լրացնելու նպատակով` 4,447.9 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հունիսի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 12-ի N 598-Ն որոշման

Աղյուսակ N 1

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող լրացումը

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը Անվանումը

Անտառների պահպանում և կառավարում

Նկարագրությունը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասության ներքո գտնվող անտառային տարածքների պահպանում և կառավարում

1173 ԾՏ01

Շահառուների քանակը Մշակված չէ

Գումարը (հազ. դրամ) x x x 29,230.4 61,969.9 61,969.9

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

Շահառուների ընտրության չափանիշները

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1173 Անտառների կառավարում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Կայուն կառավարվող անտառային տարածքների առկայություն

Աղյուսակ N 2

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը

(բաժին/խումբ/դաս) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը ՀՀ 2014 թվականի

պետական բյուջե

(հազ. դրամ)

ծրագիրը միջոցառումը

1173 Ծրագիր

Անտառների պահպանում և կառավարում

Ծրագրի նկարագրությունը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասության ներքո գտնվող անտառային տարածքների պահպանում և կառավարում 61,969.9

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Կայուն կառավարվող անտառային տարածքների առկայություն

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

ԾՏ01 Անտառների կառավարում 61,969.9

Մատուցվող ծառայության նկարագրությունը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասության ներքո գտնվող անտառային տարածքների պահպանում և կառավարում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։