Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 374 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 694 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2001 թվականի N 1321

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 374 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 694 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 և մարտի 30-ի N 255 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 374 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 18-ի N 870 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը, 4-րդ կետի «ա» ենթակետը և որոշման N 1 հավելվածը համարել չեղյալ.

բ) որոշման 3-րդ կետում «3.400.000,0» թիվը փոխարինել «3.000.000,0» թվով.

գ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից լրացուցիչ գումար հատկացնելու մասին» N 694 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 29-ի N 1178 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետում`

«մուտքերի չափով» բառերը փոխարինել «մուտքերի հաշվին» բառերով.

«հատկացումների գումարը» բառերից հետո լրացնել «1.825.532,8 հազ. դրամով,

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 06 խմբի 03 ենթախմբի «1. Ընտանեկան նպաստներ» ծրագրի գծով` 783.819,1 հազ. դրամով և 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի գծով` 1.553.305,1 հազ. դրամով» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 29-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2001 թվականի

ապրիլի 30-ի N 374 որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 14 ԽՄԲԻ 06 ԵՆԹԱԽՄԲԻ «10. ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Գումարը

(հազ. դրամ)

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 3.000.000,0

այդ թվում`

Հիվանդանոցային բուժօգնություն 1.850.000,0

այդ թվում`

1. Հիվանդանոցային բուժօգնություն 1.850.000,0

ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 1.850.000,0

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն 1.150.000,0

1. Առողջության առաջնային պահպանում 1.150.000,0

ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 1.150.000,0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։