ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2014 թվականի N 577-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1247-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1247-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հունիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հունիսի 20-ի N 577-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
դեկտեմբերի 23-ի N 1247-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար - միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական գործունեության մոնիթորինգի և վիճակագրության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության
աշխատակազմի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ - միջգերատեսչական հանձնաժողովի
քարտուղար»։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան