Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՒԶԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՆԱՖՊԼԻՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2014 թվականի N 538-Ա

ՌՈՒԶԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՆԱՖՊԼԻՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին 2014 թվականի հունիսի 16-18-ը գործուղել Նաֆպլիոն (Հունաստանի Հանրապետություն)` Եվրոպայի խորհրդի տարածական/տարածքային պլանավորման համար պատասխանատու նախարարների համաժողովի 16-րդ նստաշրջանին և Եվրոպայի խորհրդի տարածական/տարածքային պլանավորման համար պատասխանատու նախարարների համաժողովի ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստին մասնակցելու համար:

2. Ռուզան Ալավերդյանի՝ Նաֆպլիոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուզան Ալավերդյանի՝ Նաֆպլիոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հունիսի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։