Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԼՅՈՒԴՎԻԳՍՀԱՖԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2014 թվականի N 539-Ա

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԼՅՈՒԴՎԻԳՍՀԱՖԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում` «Շրջակա միջավայրի պահպանության և աղբահանության վերաբերյալ կրթություն» խորագրով ուսումնական այցին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանին 2014 թվականի հունիսի 16-20-ը գործուղել Լյուդվիգսհաֆեն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն):

2. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Սարգսյանի` Լյուդվիգսհաֆեն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լևոն Սարգսյանի` Լյուդվիգսհաֆեն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հունիսի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։