Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՄԻԱԲԱՆՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2014 թվականի N 613-Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՄԻԱԲԱՆՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի միջնորդությունն ու ներկայացված եկեղեցականների հայապահպան գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում և ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետևյալ միաբաններին`

1) Աբրահամ Զարեհի Աշքեան (ծնվ.՝ 1991 թվականի մարտի 19-ին, Թեհրան, Իրան).

2) Սամուէլ Յովհաննեսի Լախոյեան (ծնվ.՝ 1991 թվականի նոյեմբերի 7-ին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարան, Լիբանան).

3) Յարութ Հրաչի Շխրտըմեան (ծնվ.՝ 1992 թվականի հունվարի 16-ին, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ).

4) Աբրահամ Յարությունի Մանուէլ (ծնվ.՝ 1991 թվականի հունվարի 7-ին, Գարագաս, Վենեսուելա):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հունիսի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։