Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2014 թվականի N 624-Ա

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հովհաննես Մնացականի Բաղդասարյանի 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովի նախագահին` եռամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հուլիսի 7

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հուլիսի 7-ի N 624-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՆՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ռ. Մարտիրոսյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Մ. Մկրտչյան -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Մելքոնյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Կատվալյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ

Ա. Գևորգյան - «Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Տ. Ֆարմանյան - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր (համաձայնությամբ)

Ա. Բաղդասարյան - Հ. Մ. Բաղդասարյանի դուստր (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։