Անցնել բովանդակությանը

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 440-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-07-25-ից մինչև 2022-04-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-04-30Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 50514255

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

17 հունիսի 2014 թ.

ք. Վանաձոր թիվ 221-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 440-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. մարտի 27-ի N 321-Ն որոշման 1-ին կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6 կետով`

Որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2011թ. դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու մասին» N 440-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը.

3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր «ը» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ը) առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների դեպքում` չի լրացել թեկնածուի 65 տարին, իսկ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների տնօրենների դեպքում` չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը.»:

2. Սույն որոշումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

ՀՀ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։