ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2014 թվականի N 282-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթները շտկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել օրենսդրական փաթեթ, որը կուտակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կներառի այն նորմերը, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ:
(2-րդ կետը փոփ. 27.05.14 N 494-Ա, 20.06.14 N 572-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. ապրիլի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
ապրիլի 3-ի N 282-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վ. Միրումյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Կ. Թամազյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ
Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ
(հավելվածը փոփ. 27.05.14 N 494-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան