«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2002 թվականի N 23
քաղ. Երևան
«ՀԱՅՄԱՄՈՒԼ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը կարգավորելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝
ա) հաստատել՝
«Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության և մամուլի տարածման մարզային դուստր փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմում գտնվող՝ օտարման ենթակա կրպակների ցանկերը (NN 1 և 2 ցանկերը կցվում են) և դրանց օտարման գները,
գույքի առուվաճառքի (օրինակելի) պայմանագիրը (ձևը կցվում է).
բ) թույլատրել «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված կրպակները՝ առաջնությունը տալով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան կրպակներում աշխատող կրպակավարներին.
գ) սահմանել, որ նշված կրպակների օտարումից առաջացած ֆինանսական միջոցները փոխանցվում են «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից բացված հատուկ հաշվին և դրանք «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից համամասնորեն ուղղվում են ընկերության ընթացիկ կրեդիտորական պարտքերի (Հայաստանի Հանրապետության տարածքում գործող թերթերի խմբագրությունների նկատմամբ) մարմանը.
դ) օտարման ենթակա կրպակների գնորդները պարտավոր են մեկամսյա ժամկետում «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:
2. Կրպակի գնորդն ստանձնում է հետևյալ պարտավորությունները՝
ա) գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո 5 ամսվա ընթացքում վճարել կրպակի գինը, այդ թվում՝ առաջին մեկ ամսում վճարելով գնի 50 տոկոսը.
բ) առնվազն 5 տարի պահպանել թերթերի և ամսագրերի մանրածախ վաճառք իրականացնելու գործառույթը.
գ) հետագայում գնորդի կողմից կրպակն օտարվելու դեպքում գույքի առուվաճառքի պայմանագրում նախատեսել նոր սեփականատիրոջ կողմից սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի պահանջների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու վերաբերյալ:
4. Երևանի քաղաքապետին և համապատասխան մարզպետներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության, այդ թվում՝ մամուլի տարածման մարզային դուստր փակ բաժնետիրական ընկերությունների կրպակների գնորդների հետ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման օրվանից երկամսյա ժամկետում կնքել վերջիններիս կողմից զբաղեցված հողատարածքների վարձակալության պայմանագրեր:
5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6. Սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության վրա:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 12-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Ց Ա Ն Կ N 1
«Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության (գլխամաս) կազմում գտնվող կրպակների եվ դրանց օտարման գները
NN
ը/կ Կրպակի համարը Կրպակի տեղադրման վայրը Միջին ամսական
շրջանա-
ռությունը
(հազ. դրամ) Միջին տարեկան
շրջանա-
ռությունը
(հազ. դրամ) Գույքի օտարման
գինը (5-րդ սյունակ
X 30 %)*՝
առանց ԱԱՀ-ի
(հազ. դրամ)
1 2 3 4 5 6
1. 1 Ամիրյան 3, ոսկերչական խանութի մոտ 230 2760 820
2. 2 Աբովյան 5, «Մանկական աշխարհ» հանրախանութի մոտ 169 2028 600
3. 3 Տիգրան Մեծի 43, Նար-Դոսի փող. խաչմերուկ, ժամացույցի տաղավարի մոտ 194 2328 700
4. 4 Ամառանոցային փողոց, ճոպանուղու կանգառի մոտ 103 1236 370
5. 5 Մեսրոպ Մաշտոցի 31, Ս. Շահումյանի անվան դպրոցի մոտ 223 2676 800
6. 6 Կորյունի 2, Երևանի պետական բժշկական համալսարանի մոտ 199 2388 710
7. 7 Մեսրոպ Մաշտոցի 46, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մոտ 312 3744 1120
8. 8 Մարշալ Բաղրամյան 25, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կանգառի մոտ 129 1548 450
9. 9 Հ/Ա թաղամաս, Ա. Բաբաջանյան փող., «Մխիթար-Սեբաստացի» կրթահամալիրի մոտ 73 876 260
10. 10 Վարդաշեն, դպրոցի մոտ 56 672 200
11. 11 Մեսրոպ Մաշտոցի 20, Ամիրյան փողոցի խաչմերուկ 398 4776 1420
12. 12 Մեսրոպ Մաշտոցի 3, շուկայի մոտ 268 3216 960
13. 15 Մարշալ Բաղրամյան 76, մետրոյի «Բարեկամություն» կանգառի մոտ 133 1596 (480)** 1186
14. 16 Զեյթուն, Լեփսիուսի 2 շենքի մոտ 75 900 270
15. 17 Մամիկոնյանց 2, Ազատության պող. խաչմերուկ, հանրախանութի մոտ 180 2160 650
16. 18 Գարեգին Նժդեհի 1, գործվածքեղենի խանութի մոտ 450 5400 1620
17. 19 Ծովակալ Իսակովի պող., մաքսատան մոտ 41 492 150
18. 20 Մեսրոպ Մաշտոցի 22, մանկաբարձական ինստիտուտի մոտ 398 4776 1430
19. 21 Կայարանամերձ հրապարակ, նախկին «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի մոտ 211 2532 760
20. 22 Խանջյան փող., կինոյի տան մոտ 177 2124 640
21. 24 Հանրապետության 62, Վարդանանց փող. խաչմերուկ 237 2844 850
22. 25 Ազատության 6, «Զվարթնոց» կինոթատրոնի մոտ 274 3288 980
23. 26 Կիևյան 7, դեղատան դիմաց 78 936 280
24. 27 Ա. Մանուկյան 5, ռադիոտան մոտ 390 4680 1400
25. 28 Ավան, Խուդյակովի 1/3, ունիվերսամի մոտ 160 1920 570
26. 29 Մովսես Խորենացու 31, կենտրոնական հանրախանութի մոտ 213 2556 760
27. 31 Կարապետ Ուլնեցու և Ա. Ահարոնյան փող. խաչմերուկ 190 2280 680
28. 32 Աբովյան փող., «Մոսկվա» կինոթատրոնի մոտ 222 2664 800
29. 33 Ջրվեժ, Մայակ թաղ., 2, «Բազալտ» գործարանի մոտ 146 1752 520
30. 34 Հալաբյան 3, մարզահամալիրի դիմաց 187 2244 670
31. 35 Արշակունյաց 18, էլեկտրատրանսպորտի վարչության շենքի մոտ 127 1524 450
32. 36 Արշակունյաց 131/36, N 26 կապի բաժանմունքի մոտ 199 2388 710
33. 37 Զեյթուն, Դավիթ Անհաղթի փող., ուսանողական հանրակացարանի մոտ 10 120 36
34. 38 Մայակովսկու 78, N 17 դպրոցի և Էրեբունու թաղապետարանի դիմաց 132 1584 470
35. 39 Վրացական փող. և Կոմիտասի պող. խաչմերուկ 114 1368 410
36. 40 Վարդանանց 24, հանրապետական մարզադաշտի մոտ 206 2472 740
37. 41 Էրեբունու զանգվ., Խաղաղ Դոնի 19, տրամվայի վերջին կանգառի մոտ 220 2640 790
38. 42 Գարեգին Նժդեհի 17, շուկայի մոտ 149 1788 530
39. 43 Մարշալ Բաղրամյան 1, Մոսկովյան փող. խաչմերուկ 341 4092 1230
40. 44 Իսահակյան փող., մետրոյի «Երիտասարդական» կանգառի մոտ 250 3000 900
41. 45 Կորյունի 10, բժշկական ուսումնարանի մոտ 139 1668 500
42. 46 «Էրեբունի» օդանավակայանի շենքի մոտ 91 1092 320
43. 48 Մովսես Խորենացու 26, Առևտրի տան մոտ 382 4584 1370
44. 49 Սեբաստիայի փող., «Ակվարիում» ռեստորանի մոտ 225 2700 810
45. 50 Սվաճյան փող., «Մալաթիա» մթերքի տոնավաճառի հարևանությամբ 128 1536 460
46. 52 Բագրատունյաց 15, «Եղնիկ» ճաշարանի մոտ 236 2832 850
47. 53 Աբովյան փող., նախկին ժող. ինստիտուտի մոտ 255 3060 920
48. 54 Կոմիտասի 51, շուկայի մոտ 264 3168 950
49. 55 Պ. Սևակի 18, Զեյթունի շուկայի դիմաց 109 1308 390
50. 56 Ե. Չարենցի 17, պետական համալսարանի մոտ 115 1380 (410)** 714
51. 57 Գրիգոր Լուսավորչի 13, Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ 198 2376 710
52. 58 Աբովյան փող. և Սայաթ-Նովայի պող. խաչմերուկ, N1 փոստատան մոտ 409 4908 1470
53. 59 Էրեբունու փող., ունիվերսամի մոտ 147 1764 530
54. 60 Գայի 51, «Աբովյան» գրատան մոտ 110 1320 390
55. 61 Արշակունյաց 41, «Տրանզիստոր» Ա/Մ-ի մոտ 93 1116 330
56. 62 Արտաշեսյան 45/21, N 39 կապի բաժանմունքի մոտ 158 1896 570
57. 64 Շինարարների 23, կահույքի խանութի մոտ 224 2688 800
58. 65 Էրեբունու 21, շուկայի կանգառի մոտ 231 2772 830
59. 66 15-րդ թաղ., Մարգարյան 14, տրոլեյբուսի վերջին կանգառի մոտ 153 1836 551
60. 67 Կորյունի 3, գրապալատի մոտ 172 2064 620
61. 68 Կոմիտասի պող. և Գյուլբենկյան փող. խաչմերուկ 214 2568 770
62. 69 Ազատության պող., գործվածքների խանութի դիմաց 24 288 80
63. 70 Քանաքեռ, Ազատության պող. և Զաքարիա Սարկավագի փող. խաչմերուկ (ռադիոկայմ) 105 1260 380
64. 71 Նոր Ավանի 4-րդ փող., N 14 մթերային խանութի մոտ 56 672 200
65. 72 Հալաբյան 31, նախկին «Արագած» կինոթատրոնի մոտ 94 1128 340
66. 73 Արցախի 18, ավտոբուսների N 1 հավաքակայանի մոտ 134 1608 480
67. 74 Կիլիկիայի ավտոկայանի մուտքի մոտ 275 3300 990
68. 76 Ազատության 76, «ԵրԱԶ» գործարանի մոտ 185 2220 660
69. 77 Ավան, Իսահակյան թաղ., 25/2, կենցաղի տան մոտ 93 1116 330
70. 78 Արշակունյաց 50, «Պլաստիկ» գործարանի մոտ 197 2364 710
71. 80 Գրիգոր Լուսավորչի 2, կրկեսի մոտ 101 1212 (360)** 714
72. 82 Մուրացանի 114, երկաթգծի պոլիկլինիկայի շենքի մոտ 101 1212 360
73. 84 Կոմիտասի 37, կոշիկի «Նաիրի» ֆաբրիկայի մոտ 185 2220 660
74. 85 Նոր Նորքի 2-րդ զանգվ., Գայի պող., ունիվերսամի դիմաց 208 2496 740
75. 86 Նոր Նորքի 2-րդ զանգվ., Վ. Թոթովենցի 3, «Երեկո» ճաշարանի մոտ 94 1128 340
76. 87 Տիգրան Մեծի 50, երկաթգծի վարչության շենքի մոտ 124 1488 440
77. 88 Պուշկինի 2, Սախարովի հրապարակ 221 2652 790
78. 89 Պռոշյան փող., 3-րդ կլինիկական հիվանդանոցի շենքի ներսում 99 1188 350
79. 90 Կոմիտասի պող. և Վաղարշյան փող. խաչմերուկ 170 2040 610
80. 91 Սարի թաղ, բաղնիքի մոտ 80 960 290
81. 92 «Էրեբունի» թանգարանի դիմաց, Պարույր Սևակի անվան դպրոցի մոտ 174 2088 620
82. 93 Նոր Նորքի հիվանդանոցի պոլիկլինիկայի շենքի մոտ 93 1116 330
83. 94 Կոմիտասի պող. և Գյուլբենկյան փող. խաչմերուկ 221 2652 740
84. 95 Գայի 14, Ավանի կամրջի մոտ 113 1356 400
85. 96 Աջափնյակ, Շինարարների 15 շենքի մոտ 272 3264 980
86. 97 Շիրակի 7/2, «Երքիմշին» տրեստի հանրակացարանի մոտ 163 1956 590
87. 98 Ազատության 11, «Կլասիկ» խանութի մոտ 237 2844 850
88. 99 Նոր Նորքի 1-ին զանգվ., Ջուղայի 1, դեղատան մոտ 83 996 300
89. 100 Կոմիտասի 45, «Կոմիտաս» կինոթատրոնի մոտ 248 2976 890
90. 101 Ավան, Նարեկացի թաղ., N 40 շենքի մոտ 95 1140 340
91. 102 Նոր Նորքի 8-րդ զանգվ., Մինսկի 26, դպրոցի մոտ 32 384 110
92. 103 Մովսես Խորենացու 45, «Դրուժբա» հանրախանութի մոտ 160 1920 570
93. 104 Բագրատունյաց 39, կինոտեխնիկումի մոտ 96 1152 340
94. 105 Արցախի 1, «Արևիկ» խանութի մոտ 115 1380 410
95. 106 Արարատյան զանգվ., Կուրղինյան 10 շենքի մոտ 111 1332 400
96. 107 Քանաքեռ, Զաքարիա Սարկավագի 129 160 1920 570
97. 110 Բագրատունյաց 44, տրոլեյբուսի հավաքակայանի դիմաց 104 1248 370
98. 111 Թումանյան 9, Հանրապետության փող. խաչմերուկ 243 2916 870
99. 112 Ե. Քոչարի 11, ՊՀԽ-ի մոտ, ոսկերչական շուկայի կանգառի մոտ 206 2472 740
100. 113 Օրբելի եղբայրների 41, ֆիզիոթերապիայի ինստիտուտի մոտ 281 3372 1010
101. 114 Տերյան և Աղայան փող. խաչմերուկ 162 1944 580
102. 115 Զեյթուն, 8-րդ հիվանդանոցի մոտ 56 672 200
103. 116 Պավլո Տիչինայի 22, տեքստիլ կոմբինատի մոտ 149 1788 530
104. 117 Ջրվեժ բանավան, տրանսպորտի վերջին կանգառի մոտ 90 1080 320
105. 118 Նալբանդյան 128, Ժող. ինստիտուտի կանգառի մոտ 280 3360 1010
106. 119 Մարգարյան 15, հանրապետական հիվանդանոցի մոտ 155 1860 560
107. 120 Կոմիտասի 31, նախկին Բրյուսովի ինստիտուտի կանգառի մոտ 239 2868 860
108. 122 Կոմիտասի պող., «Արաբկիր» խանութի մոտ 181 2172 650
109. 123 Մարշալ Բաղրամյան 52ա, նախկին Կամոյի անվան դպրոցի մոտ 156 1872 560
110. 124 Մետրոյի «Շենգավիթ» կանգառի մոտ 147 1764 520
111. 125 Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 17, ուսանողական հանրակացարանի մոտ 98 1176 350
112. 126 Կիևյան փող., գործվածքեղենի խանութի մոտ 187 2244 670
113. 127 Պարոնյան 4 , շուկայի հետևի մասում 223 2676 800
114. 129 Պ. Սևակի և Ռուբինյանց փող. խաչմերուկ 182 2184 650
115. 130 Նոր Նորքի 3-րդ զանգվ., շուկայի մոտ 148 1776 530
116. 131 Էրեբունու 19, Նոր Արեշի շուկայի մոտ 225 2700 810
117. 133 Կորյունի 16, Մատենադարանի մոտ 112 1344 400
118. 134 Հակոբյան 2, Մերգելյանի ինստիտուտի մոտ 118 1416 420
119. 135 Նոր Նորքի 5-րդ զանգվ., Միկոյան 17, փոստատան մոտ 68 816 240
120. 136 Ուսանողական հանրակացարանի 6-րդ շենքի հարևանությամբ 143 1716 510
121. 137 Հալաբյան 97, ֆիզիկայի ինստիտուտի մոտ 215 2580 770
122. 138 Ավան-Առինջ, ընտանեկան արձանի մոտ 137 1644 490
123. 139 Սարյան 24, վարսավիրանոցի մոտ 184 2208 660
124. 140 Աերացիա թաղամաս, խանութների հարևանությամբ 139 1668 500
125. 141 Զաքյան 6, Կիրովի անվան մանկական զբոսայգու մոտ 139 1668 500
126. 142 Լենինգրադյան 42, «Սեբաստիա» հյուրանոցի մոտ 189 2268 680
127. 143 Թումանյան 20, գործվածքեղենի խանութի մոտ 178 2136 640
128. 144 Հ/Ա Բ 2 թաղ., Էջմիածնի խճուղու խաչմերուկ 164 1968 590
129. 145 Նոր Նորքի 6-րդ զանգվ., Գայի 28, «Ռադիոտեխնիկա» խանութի մոտ 173 2076 620
130. 146 Բաբաջանյան փող. սկզբնամասում 52 624 190
131. 147 Հ/Ա թաղ., Անդրանիկի 16, դիսպետչերանոցի մոտ 143 1716 510
132. 148 Ե. Չարենցի 62, 26 կոմիսարների անվան դպրոցի մոտ 120 1440 430
133. 149 Նար-Դոսի 75, տնտեսական խանութի մոտ 142 1704 510
134. 151 Իսահակյան 38, «Նաիրի» կինոթատրոնի մոտ 129 1548 460
135. 152 Պռոշյան փող., 4-րդ բուժմիավորման շենքի մոտ 140 1680 500
136. 153 Հ. Քոչարի 12, Գյուլբենկյան փող. խաչմերուկ 197 2364 710
137. 154 Թբիլիսյան խճ. և Պ. Սևակի փող. խաչմերուկ, նուրբ օրգ. քիմիայի ինստիտուտի մոտ 83 996 300
138. 155 Կոմիտասի պող. և Վ. Փափազյան փող. խաչմերուկ 142 1704 (510)** 714
139. 156 15-րդ թաղ., Շիրազի 26, մթերային խանութի մոտ 261 3132 940
140. 159 Բագրատունյաց 55, «Հայկաբել» միավորման շենքի մոտ 59 708 210
141. 160 Նոր Նորքի 2-րդ զանգվ., Գայի պող., Գայի արձանի դիմաց 117 1404 420
142. 161 Նոր Նորքի 5-րդ զանգվ., Միկոյան 14, մթերային խանութի մոտ 97 1164 350
143. 162 Շահումյան, Լենինականի 4, նախկին «Շիրակ» ունիվերսամի մոտ 316 3792 1140
144. 163 15-րդ թաղ., Բաշինջաղյան 187, տրոլեյբուսի վերջին կանգառի մոտ 227 2724 810
145. 164 Նոր Նորքի 1-ին զանգվ., Գայի պող. և Մոլդովական փող. խաչմերուկ 185 2220 660
146. 165 Հ. Քոչարի 18, «Պարտեզ» խանութի դիմաց 173 2076 620
147. 166 Զաքյան 2, կենտրոնական դեղատան մոտ 79 948 280
148. 167 Պոլիտեխնիկական ինստիտուտի տարածքում 122 1464 440
149. 169 Բագրատունյաց 32, N 18 դպրոցի դիմաց 102 1224 360
150. 172 Հ/Ա թաղ., Անդրանիկի 95, դիսպետչերանոցից 2 կանգառ վերև 121 1452 430
151. 173 Դավիթ Անհաղթի 12, Զեյթուն, «Ալկոն» ֆիրմայի դիմաց 73 876 260
152. 174 Ներքին Շենգավիթ, 11-րդ փող., 35, N 74 փոստատան մոտ 92 1104 330
153. 175 Հ/Ա թաղ., Անդրանիկի 3, ունիվերսամի մոտ 159 1908 570
154. 180 Մամիկոնյանց 39, կոշիկի «Նաիրի» ֆաբրիկայի մոտ 105 1260 380
155. 181 Հ/Ա թաղ., Անդրանիկի 75, Հովնաթանի փող. խաչմերուկ 217 2604 780
156. 183 Էրեբունու 11, գաստրոնոմի մոտ 100 1200 360
157. 184 Աղբյուր Սերոբի 7, ժամացույցի գործարանի մոտ 145 1740 520
158. 185 Հ/Ա թաղ., Անդրանիկի 4, դիսպետչերանոցի մոտ 180 2160 650
159. 186 Դանիել Վարուժանի 26, «Մալաթիա» հիվանդանոցի մոտ 112 1344 400
160. 189 Էրեբունու զանգվ., Տիտոգրադյան փող., բանվորական հանրակացարանի մոտ 179 2148 640
161. 190 Ավան-Առինջ թաղ., N 3/12 շենքի մոտ 95 1140 340
162. 193 Մետրոյի «Գործարանային» կայարանի մուտքի մոտ 116 1392 420
163. 194 Աբովյան 50, Երևանի պետական բժշկական համալսարանի մոտ 215 2580 770
164. 195 Հ/Ա թաղ., Րաֆֆու փող., «Հովհաննես Շիրազ» գրատան մոտ 143 1716 510
165. 197 Դավթաշեն, 1-ին թաղ., 42, շուկայի մոտ 75 900 270
166. 198 Սեբաստիայի 76, տրիկոտաժի ֆաբրիկայի մոտ 199 2388 710
167. 199 Ռուբինյանց և Պ. Սևակի փող. խաչմերուկ, տրամվայի վերջին կանգառի մոտ 188 2256 680
168. 201 Աբովյան և Իսահակյան փող. անցումի տակ 64 768 230
169. 202 Կիլիկիա, «Հրազդան» մարզադաշտի տոնավաճառի դիմաց, մարզադահլիճի հարևանությամբ 105 1260 380
170. 204 Արցախի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկ 82 984 290
171. 205 Կոմիտասի 63, բաղնիքի մոտ 64 768 230
172. 213 Նոր Նորքի 9-րդ զանգվ., Վիլնյուսի 2, շուկայի դիմաց 99 1188 350
173. 217 Շահումյանի 4-րդ փող., ավտոկայանատեղի մոտ 48 576 170
174. 218 Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կանգառի մուտքի մոտ 185 2220 660
175. 220 Նորք, Ամառանոցային և Հովսեփյան փողոցների խաչմերուկ 82 984 290
Ընդամենը 28436 341232 103435
*) Տարեկան միջին շահութաբերությունը (30 %)
**) Քանի որ նշված կրպակների օտարման գները պակաս են դրանց հաշվեկշռային արժեքներից, ապա որպես օտարման
գին առաջարկվում են կրպակների հաշվեկշռային արժեքները։
Ց Ա Ն Կ N 2
«Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության մարզային դուստր փակ բաժնետիրական ընկերությունների կրպակները եվ դրանց օտարման գները
Մարզային դուստր փակ բաժնետիրական ընկերության անվանումը Կրպակների տեղադրման վայրը Կրպակների թիվը
(հատ) Մարզային դուստր փակ բաժնետիրական ընկերության տարեկան միջին ապրանքա-
շրջանառությունը
(մլն դրամ) Միջին եկամտաբերու-
թյունը (տոկոս) Կրպակների օտարման գինը (4-րդ սյունակ x
5-րդ սյունակ)՝ առանց ԱԱՀ-ի (հազ. դրամ)
1 2 3 4 5 6
«Արագածոտն-մամուլ» Աշտարակ
Թալին
Ապարան
Ծաղկահովիտ 4
2
2
1 5.0
2.2
2.2
0.6
10 125.0
110.0
110.0
60.0
ընդամենը 9 10.0 10 1000.0
«Արարատ-մամուլ» Արարատ 8 13.76 430.0
Վեդի 1 1.24 25 310.0
Արտաշատ 4 6.25 390.0
Մասիս 4 6.25 390.0
ընդամենը 17 27.5 25 6875.0
«Արմավիր-մամուլ» Արմավիր 9 10.08 280.0
Վաղարշապատ
(Էջմիածին) 7 7.92 25 280.0
ընդամենը 16 18.0 25 4480.0
«Լոռի-մամուլ» Վանաձոր 25 29.2 350.0
Ստեփանավան 4 4.0 30 300.0
Ալավերդի 5 4.6 280.0
Տավուշ 1 0.5 150.0
Սպիտակ 2 1.7 200.0
ընդամենը 37 40.0 30 12000.0
«Շիրակ-մամուլ» Գյումրի 31 22.32 180.0
Ախուրյան
Ամասիա
Աշոցք
Անի
Արթիկ 1
1
1
1
4 0.64
0.56
0.56
0.52
2.4 25 160.0
140.0
140.0
130.0
150.0
ընդամենը 39 27.0 25 6750.0
«Սյունիք-մամուլ» Կապան 3 7.14 190.0
Գորիս 1 2.37 8 190.0
Սիսիան
Մեղրի 2
1 4.75
2.37 190.0
190.0
Ագարակ 1 2.37 190.0
ընդամենը 8 19.0 8 1520.0
«Վայոց-ձոր-մամուլ» Եղեգնաձոր 2 2.8 140.0
Ջերմուկ
Վայք 2
1 2.8
1.4 10 140.0
140.0
ընդամենը 5 7.0 10 700.0
Ընդամենը 131 148.5 22.4 33325.0
Ձև
ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (օրինակելի)
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
_________________
(կնքման վայրը) ____ ___________ 200 թ.
_________________________________________ (այսուհետև՝ գնորդ,
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
ի դեմս _________________________________, մի կողմից, և «Հայմամուլ»
(անունը, ազգանունը, պաշտոնը)
պետական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև՝ վաճառող), ի դեմս
___________________________________________________, որը
(անունը, ազգանունը, պաշտոնը)
գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն
պայմանագիրը հետևյալի մասին:
I. Պայմանագրի առարկան
1. Վաճառողը վաճառում է, իսկ գնորդը, որպես սեփականություն, ձեռք է բերում
__________________________________________ հասցեում գտնվող
(հասցեն)
_________________ քառ. մետր ընդհանուր մակերեսով թերթերի և ամսագրերի
տարածման կրպակ (այսուհետև՝ օբյեկտ)։
Օբյեկտի վաճառքի գինը կազմում է ___________________________ դրամ
(թվերով և բառերով)
(ներառյալ ավելացված արժեքի հարկը):
2. Օբյեկտը սեփականության իրավունքով պատկանում է վաճառողին:
3. Գնորդը հավաստիացնում է, որ համաձայն է գնել օբյեկտը՝ սույն պայմանագրով սահմանված գնով և պայմաններով:
4. Սույն պայմանագիրը կնքելու պահին օբյեկտը վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում, ինչպես նաև ազատ է երրորդ անձանց իրավունքներից:
II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
5. Եթե գնորդը ժամանակին չի վճարել սույն պայմանագրին համապատասխան վաճառված օբյեկտի համար, ապա վաճառողն իրավունք ունի պահանջելու նաև վճարել օբյեկտի համար սույն պայմանագրի 13-րդ կետով սահմանված տույժը:
6. Վաճառողը պարտավոր է կրպակի գնման մասին դիմումը ներկայացնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ստորագրել սույն պայմանագիրը՝ օբյեկտի հանձնման-ընդունման ակտի հետ միաժամանակ:
7. Գնորդը պարտավոր է՝
ա) օբյեկտի զբաղեցրած հողատարածքի օգտագործման նպատակով համապատասխան լիազոր մարմնի հետ առնվազն 5 տարի ժամկետով կնքել հողի օգտագործման պայմանագիր.
բ) վճարել օբյեկտի արժեքը՝ սույն պայմանագրի 8-րդ և 9-րդ կետերում նշված կարգով, ժամկետներով և գումարի չափով.
գ) սույն պայմանագրի կնքման պահից առնվազն 5 տարի զբաղվել թերթերի և ամսագրերի մանրածախ վաճառքով (ընդհանուր ամսական ապրանքաշրջանառության առնվազն 40 (քառասուն) տոկոսը).
դ) օբյեկտն օտարելու դեպքում նախատեսել սույն պայմանագրի 7-րդ կետի «գ» ենթակետում նշված պահանջների կատարումը նոր սեփականատիրոջ կողմից:
III. Հաշվարկները
8. Վաճառողը վաճառում է, իսկ գնորդը գնում է օբյեկտը ___________________
(թվերով և բառերով)
դրամով, ինչպես նաև վճարում է ավելացված արժեքի հարկը_________________
______________ դրամ:
(թվերով և բառերով)
9. Գնորդը սույն պայմանագրի ստորագրման պահից 3 (երեք) օրվա ընթացքում վաճառողի հաշվարկային հատուկ հաշվին միանվագ փոխանցում է օբյեկտի վաճառքի գնի 50 տոկոսը, իսկ մնացած գումարը վճարում է հաջորդ 4 (չորս) ամսվա ընթացքում:
IV. Սեփականության իրավունքի փոխանցումը
10. Օբյեկտի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է օբյեկտի գինը լրիվ վճարվելու պահից:
11. Օբյեկտի զբաղեցրած հողատարածքի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:
V. Կողմերի պատասխանատվությունը
12. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքային պատասխանատվություն են կրում սույն պայմանագրին համապատասխան իրենց պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:
13. Սույն պայմանագրի 8-րդ կետում նշված վճարի կետանցի դեպքում գնորդը վաճառողին վճարում է տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար կետանցի առաջիկա 30 օրացուցային օրվա ընթացքում՝ վճարման ենթակա գումարի 0.15 տոկոսի չափով:
14. Սույն պայմանագրով սահմանված օբյեկտի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման՝ դատական կարգով:
15. Սույն պայմանագրի կնքման պահից 3 (երեք) օրվա ընթացքում գնորդի կողմից կրպակի գնի 50 տոկոսը չվճարվելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. Սույն պայմանագրի 7-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված պայմանի խախտման դեպքում գնորդը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վաճառողին վճարել տուգանք՝ օբյեկտի գնի 30 (երեսուն) տոկոսի չափով:
VI. Պայմանագրի գործողությունը
17. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրանից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:
18. Կողմերի միջև հարաբերությունները դադարում են սույն պայմանագրի պայմանների և հաշվարկների լրիվ կատարման դեպքում:
VII. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)
19. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքվելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
VIII. Եզրափակիչ դրույթներ
20. Գնորդը օբյեկտը սեփականության իրավունքով ձեռք բերելու պահից իր հաշվին կատարում է օբյեկտի շահագործման ու վերանորոգման հետ կապված ծախսերը:
21. Սույն պայմանագրում բոլոր լրացումներն ու փոփոխությունները կատարվում են կողմերի համաձայնությամբ և հանդիսանում են սույն պայմանագրի անբաժանելի մասը:
22. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է ________________ դատարանի քննությանը:
23. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտականությունները չկատարելու համար պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
24. Սույն պայմանագիրը կնքված է _________ հայերենով, _______ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
IX. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Վաճառող ______________
____________________
(հասցեն)
____________________
____________________
(բանկային վավերապայմանները)
____________________
(ստորագրությունը) Գնորդ ________________
____________________
(հասցեն)
անձնագիր՝ սերիա_____N ___
տրված ________________
____________________
(ստորագրությունը)
Կ.Տ.