Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11314262

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 հունիսի 2014 թ.

N 9-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

26 հունիսի 2014 թ.

N 1-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 7-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1024-Ն որոշումը`

Հրամայում ենք`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունը հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրում է նախազորակոչային և զորակոչային տարիքի կամ պահեստազորում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկած կամ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը,

2) անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, հաշվառման հասցեն:

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված տեղեկությունները տրամադրվում են հանրապետական զինվորական կոմիսարիատի գրավոր հարցման հիման վրա` էլեկտրոնային եղանակով` MS Excel ծրագրով, հանրապետական զինվորական կոմիսարիատի էլեկտրոնային փոստի հասցեով` հարցումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության

տնօրեն, գեներալ-գնդապետ

Գ. Հակոբյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։