ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2014 թվականի N 656-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գ. Դումանյանին նշանակել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երկրորդ գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող:
2. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երկրորդ գործողությունների ծրագիրը մշակելու և ծրագրից բխող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հունվարի 27-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 50-Ա, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի օգոստոսի 24-ի «Տ. Գևորգյանին «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրից բխող աշխատանքների համակարգող նշանակելու մասին» N 817-Ա և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 29-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 931-Ա որոշումները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հուլիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հուլիսի 15-ի N 656-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Խուդավերդյան - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ն. Դանիելյան - ՀՀ վարչապետի օգնական
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ա. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ
Վ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ
Ա. Մելկիկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
Ն. Բալայան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ
Ա. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետի պաշտոնակատար
Ս. Մակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ
Վ. Ասատուրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության Միավորված ազգերի կազմակերպության բաժնի վարիչ
Ս. Խարազյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի պետ
Ա. Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու
Ռ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
Լ. Շուշանյան - ՀՀ վարչապետի գլխավոր գործավար
Լ. Դոյդոյան - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի իրականացման ղեկավար (համաձայնությամբ)
Վ. Հոկտանյան - «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Բարսեղյան - Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Թ. Աբրահամյան - «Արազա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Հանրային ցանցի համակարգող-քարտուղար (համաձայնությամբ)
Վ. Սարգսյան - «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության ծրագրերի փորձագետ (համաձայնությամբ)
Հ. Հարությունյան - «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Զադոյան - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան