Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2014 թվականի N 662-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ նույնականացման քարտերով, անձը հաստատող այլ փաստաթղթերով քվեարկություն իրականացնելու արդյունավետ մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝

1) քննարկել և մինչև 2014 թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման 1-ին կետից բխող առաջարկություններ.

2) մինչև 2014 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հուլիսի 15

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հուլիսի 15-ի N 662-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Հովհաննես Մանուկյան - ՀՀ արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Հովհաննես Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Արփինե Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Տիգրան Մուկուչյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Արսեն Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Արտակ Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ

Մնացական Բիչախչյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վերլուծության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։