Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՀՀ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2014 թվականի N 663-Ա

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 13-րդ հոդվածի 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) համահիմնադիր՝ «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ և Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել հիմնադրամի հիմնադրման մասին որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) մեկամսյա ժամկետում «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ այն նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.

2) երկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «Այբ» կրթական հիմնադրամի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հուլիսի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։