ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2014 թվականի N 65-Ն
2014 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ, ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ, 16-րդ հոդվածի 1-ին և 39-րդ հոդվածի 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով «Կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`
ա. ընտանեկան նպաստը,
բ. սոցիալական նպաստը,
գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:
2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության, վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`
1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 17000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:
(3-րդ կետը փոփ. 03.07.14 N 703-Ն)
4. Սահմանել սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը և չափը`
1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) սոցիալական նպաստի չափը` 17000 դրամ:
(4-րդ կետը փոփ. 03.07.14 N 703-Ն)
5. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`
1) միանվագ հրատապ օգնության չափերը`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 17000 դրամ:
(5-րդ կետը փոփ. 03.07.14 N 703-Ն)
6. Սահմանել`
1) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ.
2) մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50000 դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430000 դրամ:
7. Թույլատրել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցներն ուղղել եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելուն` ոչ ավելի, քան նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցների 5 տոկոսի չափով:
8. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի «Կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանեկան, սոցիալական նպաստի և հրատապ օգնության նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների, տեխնիկայի և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2014 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
10. Հաստատել մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. փետրվարի 3
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հունվարի 30-ի N 65-Ն որոշման
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Մարզը Տարածքային մարմինը 2014 թվական
2014 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ) այդ թվում` ընտանեկան նպաստի համար նախատեսված միջին ամսական գումար (դրամ) այդ թվում` սոցիալական նպաստի համար նախատեսված միջին ամսական գումար (դրամ) այդ թվում` միանվագ հրատապ օգնությունների, եռամսյակային հրատապ օգնության (3%) համար նախատեսված ամսական գումարի բաշխումը (դրամ)
1 2 3 4 5 6
ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏ 166,568,047 11,388,976 1,873,594 618,100
ԱՐՏԱՇԱՏ 1,039,121,381 75,254,029 7,332,098 4,007,322
ՎԵԴԻ 950,633,129 71,417,412 4,175,017 3,626,999
ՄԱՍԻՍ 977,381,693 71,319,996 6,358,419 3,770,060
Ընդամենը 3,133,704,250 229,380,412 19,739,128 12,022,481
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՇՏԱՐԱԿ 1,012,708,928 73,905,393 6,904,269 3,582,749
ԱՊԱՐԱՆ 264,741,871 18,756,437 2,242,412 1,062,974
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ 279,534,459 21,742,850 545,850 1,005,838
ԹԱԼԻՆ 568,392,194 41,907,284 3,334,113 2,124,619
Ընդամենը 2,125,377,453 156,311,964 13,026,644 7,776,180
ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՄԱՎԻՐ 847,395,603 61,234,259 6,432,182 2,949,859
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ 1,018,772,152 72,724,901 8,409,045 3,763,733
ԲԱՂՐԱՄՅԱՆ 259,818,144 19,253,121 1,401,508 996,883
Ընդամենը 2,125,985,898 153,212,282 16,242,735 7,710,474
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳԱՎԱՌ 1,037,144,535 77,945,429 4,440,566 4,042,716
ՍԵՎԱՆ 691,438,251 50,032,763 5,015,922 2,571,170
ՎԱՐԴԵՆԻՍ 1,119,578,016 82,825,219 6,107,623 4,365,326
ՃԱՄԲԱՐԱԿ 338,913,300 22,861,932 4,175,017 1,205,825
ՄԱՐՏՈՒՆԻ 2,264,343,812 174,709,118 4,986,416 8,999,783
Ընդամենը 5,451,417,915 408,374,462 24,725,544 21,184,820
ԼՈՌՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆ 568,476,768 36,344,316 9,087,670 1,941,078
ՏԱՇԻՐ 486,726,402 33,143,852 5,606,030 1,810,651
ՎԱՆԱՁՈՐ 2,270,026,709 149,196,610 31,511,792 8,460,491
ՍՊԻՏԱԿ 1,648,778,480 115,138,684 15,018,260 7,241,263
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 1,585,911,014 114,033,757 12,775,848 5,349,647
Ընդամենը 6,559,919,373 447,857,218 73,999,600 24,803,130
ԿՈՏԱՅՔԻ ԱԲՈՎՅԱՆ 1,021,715,604 71,831,913 9,589,262 3,721,792
ՀՐԱԶԴԱՆ 877,039,015 61,955,725 7,907,453 3,223,406
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 543,798,075 38,282,268 5,015,922 2,018,316
ՆԱԻՐԻ 795,544,856 59,178,774 4,204,523 2,912,108
Ընդամենը 3,238,097,550 231,248,680 26,717,160 11,875,623
ՇԻՐԱԿԻ ԱՐԹԻԿ 972,780,642 71,647,615 5,797,816 3,619,622
ԱՄԱՍԻԱ 60,467,749 4,329,636 457,334 252,009
ՄԱՐԱԼԻԿ 371,456,188 27,431,251 2,198,154 1,325,278
ԱԽՈՒՐՅԱՆ 533,673,800 39,280,714 3,201,338 1,990,765
ԱՇՈՑՔ 86,676,197 6,133,489 796,646 292,881
ԳՅՈՒՄՐԻ-1 1,447,710,991 97,385,979 17,629,490 5,627,113
ԳՅՈՒՄՐԻ-2 1,904,321,171 129,587,517 21,494,700 7,611,213
Ընդամենը 5,377,086,737 375,796,201 51,575,479 20,718,881
ՍՅՈՒՆԻՔԻ ԳՈՐԻՍ 654,852,679 47,572,913 4,484,824 2,513,319
ԿԱՊԱՆ 338,546,229 18,963,314 8,158,249 1,090,622
ՄԵՂՐԻ 91,850,410 5,104,105 2,212,907 337,189
ՍԻՍԻԱՆ 219,579,118 15,970,025 1,593,293 734,942
Ընդամենը 1,304,828,435 87,610,358 16,449,273 4,676,072
ՏԱՎՈՒՇԻ ԴԻԼԻՋԱՆ 404,383,987 27,540,883 4,647,104 1,510,678
ԻՋԵՎԱՆ 738,622,768 52,219,193 6,491,193 2,841,511
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ 322,676,015 21,769,961 4,012,737 1,106,969
ԲԵՐԴ 396,503,118 28,518,801 3,112,822 1,410,304
Ընդամենը 1,862,185,888 130,048,838 18,263,857 6,869,462
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՋԵՐՄՈՒԿ 72,029,123 4,780,141 988,432 233,854
ՎԱՅՔ 153,580,214 10,822,977 1,445,766 529,608
ԵՂԵԳՆԱՁՈՐ 512,477,358 36,105,882 4,647,104 1,953,460
Ընդամենը 738,086,694 51,709,001 7,081,301 2,716,922
ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ 716,616,524 45,313,879 11,743,158 2,661,006
ԱՎԱՆ 213,741,630 12,576,377 4,573,341 662,085
ԱՐԱԲԿԻՐ 324,740,465 12,140,102 13,970,818 950,786
ԴԱՎԹԱՇԵՆ 212,097,676 14,953,321 1,917,852 803,633
ԷՐԵԲՈՒՆԻ 629,865,741 39,714,420 10,592,447 2,181,945
ԿԵՆՏՐՈՆ 531,827,311 26,790,716 15,770,648 1,757,578
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ 643,656,614 42,432,000 8,866,380 2,339,671
ՆՈՐ ՆՈՐՔ 546,442,978 32,271,911 11,477,609 1,787,394
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ 69,831,787 4,187,580 1,372,002 259,733
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ 98,408,415 6,770,170 1,076,948 353,584
ՇԵՆԳԱՎԻԹ 799,723,266 47,271,402 16,655,811 2,716,392
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ 402,138,599 24,774,854 7,361,603 1,375,093
Ընդամենը 5,189,091,006 309,196,733 105,378,617 17,848,901
ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ 37,105,781,200 2,580,746,147 373,199,340 138,202,946
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հունվարի 30-ի N 65-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված և 2013 թվականին երեխայի ծննդյան միանվագ նպաստ չստացած անձին` երեխայի ծննդյան միանվագ նպաստի (այսուհետ` նպաստ) նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի որդեգրողը կամ երեխայի խնամակալը (այսուհետ՝ ծնող):
3. Երեխայից հրաժարվելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է նպաստի իրավունքը:
4. Նպաստի չափը տարբերակվում է ընտանիքում ծնված երեխայի հերթական թվով: Ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշվում է տվյալ երեխայի ծննդյան օրվա դրությամբ` ելնելով տվյալ ամուսնական զույգի (միայնակ անձի) խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, թվից:
5. Նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո տասներկու ամսվա ընթացքում:
6. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը (այսուհետ` տարածքային կենտրոն) նպաստի նշանակման գործերը (այսուհետ` նպաստի գործ) պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Նպաստ նշանակելու համար ծնողն իր փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում՝ համաձայն N 1 Ա ձևի, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի, կացարանի, իր և երեխայի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, իր և երեխայի, բացառությամբ մինչև 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի, հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին) տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).
2) երեխայի ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը, իսկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված` ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի լուսապատճենը.
3) անհրաժեշտության դեպքում ծնողը ներկայացնում է նաև`
ա. սույն կարգի 4-րդ կետով սահմանված ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշելու նպատակով իր խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում բնակվող) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների (այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ) ծննդյան վկայականները և դրանց լուսապատճենները,
բ. խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի լուսապատճենը,
գ. ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մասին տեղեկանքը.
4) նպաստի համար սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:
8. Տարածքային կենտրոնի ղեկավարը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առցանց հարցում է կատարում բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազա` դիմումում հայտարարագրված բնակության հասցեի և այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ստուգելու նպատակով:
9. Տարածքային կենտրոնի աշխատողը ներկայացված փաստաթղթերը համեմատում է բնօրինակների հետ, լուսապատճենների վրա կատարում է գրառում «իսկականի հետ ճիշտ է» ու ստորագրում, դիմումի վրա նշում ստացման ամսաթիվը, ստորագրում և ընդունում է, ծանոթացնում դիմողին նպաստի նշանակման և վճարման կարգին: Ջնջումներով, ուղղումներով կամ թերի լրացված փաստաթղթերը վերադարձվում են:
10. Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում տեղակայված տարածքային կենտրոնի դեպքում ներկայացված փաստաթղթերը տեսաներածվում են և լուսապատճեններ չեն պահանջվում:
11. Տարածքային կենտրոնի աշխատողները չեն կարող ներկայացված փաստաթղթերում ուղղում կատարել` բացառությամբ ակնհայտ սխալներն ու վրիպակները:
12. Նպաստ նշանակելու համար ծնողի դիմումը հաշվառվում է տարածքային կենտրոնի` նպաստի համար առանձնացված դիմումների գրանցման մատյանում:
13. Տարածքային կենտրոնի աշխատողը սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով ստացած տեղեկատվությունը համեմատում է դիմումում ներառված տեղեկատվության հետ և եռօրյա ժամկետում`
1) դրանց համապատասխանության դեպքում տեղեկանքը տպում և ներկայացնում է տարածքային կենտրոնի ղեկավարին` հաստատման, որը հաստատվելուց հետո տեղադրվում է նպաստի գործի մեջ.
2) դրանց անհամապատասխանության դեպքում դիմողին ուղղորդում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմին (այսուհետ` բնակչության տեղական ռեգիստր)` նրան տրամադրելով խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման կարգի մասին:
14. Տարածքային կենտրոնի աշխատողը նպաստի նշանակման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո 1-օրյա ժամկետում տեղեկատվական բազայում ամրագրում է ներկայացված տվյալները, որից հետո ստանում և տպում է կարգադրություն՝ համաձայն N 2 Ա ձևի, որը հաստատում է տարածքային կենտրոնի ղեկավարն ստորագրությամբ և կնիքով: Կազմվում է նպաստի գործ, որը համարակալված է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից տարածքային կենտրոնին նախօրոք տրամադրված համարների տիրույթից:
15. Նպաստը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ` հաճախորդի դիմումի հիման վրա:
16. Նպաստ ստացողի կողմից նպաստը 3 ամիս անընդմեջ չստանալու դեպքում նրա անունը նպաստի վճարման ցուցակում չի ներառվում:
17. Նպաստ ստացողի անունը նպաստի վճարման ցուցակում չի ներառվում, եթե նա կամ երեխան կրկնակի է հաշվառված նպաստի նշանակման կենտրոնական կամ տեղական տեղեկատվական բազաներում (այսուհետ` տեղեկատվական բազա):
18. Սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված գործառույթները կատարվում են նպաստի նշանակման և վճարման տեղեկատվական բազայի շահագործման ծրագրի միջոցով:
19. Նպաստը վճարելու համար, նպաստ ստացողի դիմելու դեպքում, աշխատողը տեղեկատվական բազայի դիմումների էլեկտրոնային մատյանում կատարում է համապատասխան նշում:
20. Նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:
21. Նշանակված, սակայն քաղաքացու չստացած նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման ամսվան հաջորդած 12 ամիսների ընթացքում` ծնողի դիմելու դեպքում:
22. Նպաստի վճարման ցուցակները կազմում և տպում է կազմակերպությունը՝ տարածքային կենտրոնների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա:
23. Նպաստի վճարումը կատարվում է յուրաքանչյուր ամիս (անհրաժեշտության դեպքում երկու ամիսը միասին), կանխիկ վճարման ցուցակներով` համաձայն N 3 Ա ձևի (այսուհետ` ցուցակ):
24. Տարածքային կենտրոնը կազմակերպությունից կանխիկ վճարման ցուցակները և տիտղոսաթերթերը (ձև N 4 Ա) ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում և հանձնում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճարող կազմակերպությանը (այսուհետ` կանխիկ վճարող կազմակերպություն): Միաժամանակ կանխիկ վճարող կազմակերպությանն է հանձնվում տվյալ ամսվա կանխիկ վճարման ցուցակներում ընդգրկված այն նպաստ ստացողների ցուցակը, որոնց նպաստի վճարումը դադարեցվել է:
25. Տիտղոսաթերթի գլխամասում նշվում է տարածքային կենտրոնի, կանխիկ վճարող կազմակերպության և բնակավայրի անվանումը, ցուցակը կազմելու ամսաթիվը, վճարման ամիսը, ցուցակում ընդգրկված նպաստ ստացողների և երեխաների թիվը, էջերի քանակը, վճարման ենթակա գումարը:
26. Տիտղոսաթերթի վերջում նշվում են տարածքային կենտրոնի ղեկավարի և կանխիկ վճարող կազմակերպության պատասխանատու աշխատողի տվյալները:
27. Տարածքային կենտրոնում` ղեկավարի կողմից կանխիկ վճարման ցուցակների հանձնումը կատարվում է կանխիկ վճարող կազմակերպության լիազորած անձին, որոնք ստորագրում են տիտղոսաթերթի երկու օրինակներում, որոնցից մեկը մնում է տարածքային կենտրոնում, մյուսը՝ վճարող կազմակերպությունում:
28. Կանխիկ վճարման ցուցակների էջերը համարակալվում են:
29. Կանխիկ վճարման ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում է տարին, ամիսը, տարածքային կենտրոնի, բնակավայրի անվանումը և վճարող կազմակերպության անվանումը, համարը:
30. Կանխիկ վճարման ցուցակը բաղկացած է վճարման մասից և ռեեստրից:
31. Կանխիկ վճարման ցուցակի յուրաքանչյուր էջի վերջում նշվում է այդ էջում գրանցված նպաստ ստացողների թիվը, վճարման ենթակա նպաստի չվճարված և փաստացի վճարված գումարների չափերը, կնիքի և տարածքային կենտրոնի ղեկավարի ու տեղեկատվական բազայի վարչական պատասխանատու աշխատողի ստորագրությունների տեղը:
32. Կանխիկ վճարման ցուցակի վերջում նշվում են 31-րդ կետով սահմանված տեղեկությունների ամփոփ տվյալները:
33. Կանխիկ վճարող մարմինը վճարումն ավարտելուց հետո երեք օրացուցային օրվա ընթացքում տարածքային կենտրոնին են հանձնում լրացված ռեեստրները, փոխադարձ հաշվետվության ակտը` 5 օրինակից՝ համաձայն N 5 Ա ձևի: Հաշվետվության ակտի երկու օրինակը հետ է վերադարձվում վճարող կազմակերպությանը երկու օրվա ընթացքում:
34. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամսվա վճարման ավարտից հետո 6 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) կամ համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի կամ Գյումրու կամ Վանաձորի, Արարատի կամ Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմ է ներկայացնում փոխադարձ հաշվետվության ակտի մեկ օրինակը:
35. Ոչ նպաստառուի մեղքով չստացած նպաստի գումարը վերականգնվում է N 6 Ա ձևով` մինչև յուրաքանչյուր ամսվա 8-ը նախարարություն ներկայացված տեղեկատվության հիման վրա:
36. Նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունում սույն կարգի 35-րդ կետով ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից հետո համապատասխան փոփոխություններ են կատարվում երեխայի ծննդյան միանվագ նպաստի տեղեկատվական բազայում:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան
Ձև N 1 Ա
Սոցիալական ծառայությունների _________________
(տարածքային մարմին)
Դ Ի Մ ՈՒ Մ
Քաղաքացի_______________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը ______ ________________________
Հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) համարը ____________________
Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) չունենալու մասին տեղեկանքի համարը ___________
Երեխայի ________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը ______ ________________________
Հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) համարը ____________________
Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) չունենալու մասին տեղեկանքի համարը ___________
Բնակության վայրը ______________________________________________________________
Հեռախոսահամարը ----------------------------
Նպաստի վճարման եղանակը` կանխիկ □
անկանխիկ □____________________________ , _______________________________
(բանկի անվանումը) (հաշվի համարը)
Հանդիսանալով -------------------------------------------------------------------- խնդրում եմ նշանակել
նշել կարգավիճակը (ծնողը, խնամակալը, որդեգրողը)
երեխայի ծննդյան միանվագ նպաստ:
Ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը (կատարել «V» նշում)`
1) երեխայի (երեխաների) ծննդյան վկայականի պատճենը □
2) 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի պատճենը □
3) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը □
4) տեղեկանք ռազմաուսումնական հաստատությունում սովորելու մասին □
Ընդամենը ----------------- էջ:
էջերի քանակը
1. Անկանխիկ վճարման դեպքում անհրաժեշտ է նշել բանկի անվանումը և բանկային հաշվի համարը:
2. Տեղյակ եմ, որ ներկայացված փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման:
Դիմող______________________ _____ ______________20 թ.
ստորագրությունը
Ընդունեցի դիմումը և փաստաթղթերը _________________________________________________
(սպասարկող մասնագետի անունը, ազգանունը, ստորագրությունը)
_____ _________20 թ.
(Լրացվում է մեկից ավելի երեխաների տվյալները ներկայացնելիս)
Երեխայի _________________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը ______ ________________________
Հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) համարը ____________________
Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) չունենալու մասին տեղեկանքի համարը ___________
Երեխայի _____________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը ______ ________________________
Հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) համարը ____________________
Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) չունենալու մասին տեղեկանքի համարը ___________
Երեխայի _____________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը ______ ________________________
Հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) համարը ____________________
Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) չունենալու մասին տեղեկանքի համարը ___________
Ձև N 2 Ա
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
Քաղաքացի ---------------------------------------------------------------------------------------------ի
(անունը, ազգանունը, հայրանունը)
Բնակության վայրը -----------------------------------------------------------------------------------
նշանակել երեխայի ծննդյան միանվագ նպաստ` վճարելով ------------------------------- դրամ
(գումարի չափը)
------------------------------------- երեխայի համար,
(երեխաների թիվը)
Սպասարկող աշխատող -------------------------------------------------------- ----------------------
(անունը, ազգանունը, հայրանունը) (ստորագրությունը)
Սոցիալական ծառայությունների ___________________
տարածքային մարմնի ղեկավար ------------------------------------- ----------------------------
(անունը, ազգանունը, հայրանունը) (ստորագրությունը)
Կ.Տ.
« » _______________20 թ.
Ձև N 3 Ա
բնակավայրի
անվանումը
Ց Ո Ւ Ց Ա Կ
__________ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ____________ ԵՎ
ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ ԾՆՆԴՅԱՆ ՆՊԱՍՏ __.______.20 _թ
ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ
ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1 001 Վճարող/մասնաճյուղ Տարածքային մարմին
001 Վճարող/մասնաճյուղ
ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1
Բնակության վայրը Ազգանունը, անունը, հայրանունը սոցիալա-
կան քարտի համարը կամ նշում սոցիալա-
կան քարտ չունենալու մասին գործի համարը անձնագրի սերիան, համարը Անցած ամիսների Հունվար ամսվա N գործի համարը Անցողիկ գումարը (դրամ) Հունվար
շենքը բնակ. գումարը (դրամ) ստորա-
գրությունը ստորա-
գրությունը գումարը (դրամ) ստորա-
գրությունը օրը ստորա-
գրությունը գումարը (դրամ) օրը
Աղաջանյան Անահիտ Ա. 5800072 *** 50000 1. 5800072 50000
Աղաջանյան Անահիտ Հ. 5800912 *** 50000 2. 5800912 50000
Աղաջանյան Անահիտ Մ. 5800921 *** 50000 3. 5800921 50000
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
*** ***
Էջում ընդամենը ընտանիք դրամ Ընդ. ընտ. դրամ
Ընդամենը վճարվել է ընտանիք դրամ Կ. Տ. Վճարվել է ընտ. դրամ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ_______________
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏՈՂ ___________________
Ձև N 4 Ա
Տ Ի Տ Ղ Ո Ս Ա Թ Ե Ր Թ
Օրինակ ԴԻԼԻՋԱՆԻ Տարածքային մարմին 22.01.2014թ.
Վճարող մարմին թիվ 255
Վճարման ցուցակ Անցողիկ և հունվար
Գործերի քանակը 68
Երեխաների թիվը 70
Էջերի քանակը 4
Անցողիկ գումար
ՀՈՒՆՎԱՐ 3880000
Էջի համարը Գործերի քանակը Երեխաների թիվը Անցողիկ Հունվար
1. 20 20 1000000
2. 10 11 550000
3. 18 18 900000
4. 20 21 1430000
Հանձնեցի Ընդունեցի
Վճարող մարմնի ղեկավար Վճարող մարմնի ղեկավար
___________________ ___________________
Կ. Տ. Կ. Տ.
_____ _________________ 20 թ. _____ _________________ 20 թ.
Ձև N 5 Ա
Փ Ո Խ Ա Դ Ա Ր Ձ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ Ա Ն Ա Կ Տ
------------------ վճարող կազմակերպության -------------------- և սոցիալական
ծառայությունների ---------------------- տարածքային մարմնի միջև ------------ ամսվա երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարների փոխհաշվարկի վերաբերյալ
Ամսաթիվը Երեխայի ծննդյան միանվագ նպաստը
պարտք վճարումից առաջ վճարող մարմինը տարածքային մարմնին
տարածքային մարմինը
վճարող մարմնին
Ֆինանսավորվել է
այդ թվում`
1.
2.
Հետ գանձում
Վճարում (սկիզբ-վերջ)
այդ թվում`
1. ամսվա վերջ
2. ամսվա սկիզբ
պարտք վճարումից հետո վճարող մարմինը տարածքային մարմնին
տարածքային մարմինը
վճարող մարմնին
Պարտքի գումարը ------------------------------------------------------------------------
(նշել բառերով)
____________վճարող մարմնի Սոցիալական ծառայությունների _____________
ղեկավար ___________ տարածքային մարմնի ղեկավար __________
___________________ ___________________
Հաշվապահ________________ Պատասխանատու աշխատող ______________
Կ. Տ. Կ. Տ.
_____ _________________ 20 թ. _____ _________________ 20 թ.
Ձև N 6 Ա
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սոցիալական ծառայությունների ___________________ տարածքային մարմնի
կողմից 20 թ. ________________ ամսվա վճարման ցուցակներում չստացած
երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարի վերականգնման
N N
ը/կ Երեխայի ծննդյան միանվագ նպաստ
նպաստառուների թիվը երեխաների թիվը գումարի չափը
1. Տարածքային մարմնի սխալ
2. Որդեգրման կամ խնամակալության որոշում
3. Դատարանի որոշում
4. Համակարգի աշխատողի մեղք
5. Հարգելի պատճառով չստացած
Ընդամենը (1+...+5)
Տարածքային մարմնի ղեկավար ______________ _________________________ (անունը, ազգանունը) (ստորագրությունը)
_____ ______________ 20 թ.
Կ.Տ.
Նախարարության աշխատող ________ ________________ _____ ______________ 20 թ.
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Կազմակերպության աշխատող ______________ _____________ _____ ______________ 20 թ.
(անունը, ազգանունը (ստորագրությունը)