Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը «Հարկ վճարողի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողի,» բառերով, իսկ «գնի (արժեքի) 50 տոկոսի չափով» բառերից հետո` «, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից» բառերով.

2) 1-ին մասի 1-ին կետը «գնի (արժեքի) 100 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից» բառերով.

3) 1-ին մասի 2-րդ կետը «գնի (արժեքի) 200 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից» բառերով.

4) 2-րդ մասի «ընթացքում» բառը փոխարինել «շրջանակներում» բառով և մասից հանել «օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու պահին» բառերը.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Սույն հոդվածի կիրառության իմաստով`

1) շրջանառության հարկ վճարողի կողմից վերադաս հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ու կարգով (էլեկտրոնային կամ թղթային եղանակով) հարկային մարմին ներկայացված հայտարարագրում ներառված կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալները դիտարկվում են ապրանք առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի կողմից անփաստաթուղթ ապրանքի առաքման կամ տեղափոխման դեպքեր, եթե ապրանք առաքող կամ տեղափոխող նույն հարկ վճարողի մոտ հետագայում օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում արձանագրվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 4-րդ հավելվածով սահմանված կարգի խախտումներ.

2) ապրանք առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի համար անփաստաթուղթ ապրանքի առաքման կամ տեղափոխման դեպք է համարվում նաև այն դեպքը, երբ երեք տարբեր շրջանառության հարկ վճարողների կողմից վերադաս հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ու կարգով (էլեկտրոնային կամ թղթային եղանակով) հարկային մարմին ներկայացված հայտարարագրերի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների համաձայն, ապրանք առաքող կամ տեղափոխող միևնույն հարկ վճարողը գործարքը կամ գործողությունն իրականացնում է առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 4-րդ հավելվածով սահմանված վավերապայմանները բավարարող ուղեկցող փաստաթղթերի.

3) ապրանք առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի համար անփաստաթուղթ ապրանքի առաքման կամ տեղափոխման դեպք է համարվում նաև այն դեպքը, երբ շրջանառության հարկ վճարողների կողմից վերադաս հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ու կարգով (էլեկտրոնային կամ թղթային եղանակով) հարկային մարմին ներկայացված հայտարարագրում ներառված կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալները, որոնց համաձայն ապրանքների առաքումը և (կամ) տեղափոխումը իրականացվում են առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 4-րդ հավելվածով սահմանված վավերապայմանները բավարարող ուղեկցող փաստաթղթերի, մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում և արձանագրվում են հարկային մարմնի կողմից:».

6) 4-րդ մասը «ապրանքների վրա դրվում է արգելանք» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հարկային մարմին ներկայացված հայտարարագրում ներառված կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքերի» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։