Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 29-րդ հոդվածում`
1) առաջին պարբերությունը «, ինչպես նաև սույն օրենքի» բառերից հետո լրացնել «13.13-րդ հոդվածի 1-ին մասի,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքի 13.13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խախտումները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային մարմնի կողմից նույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:»: