Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները

գործել է մինչև 2015-05-07Բացել ARLIS-ում

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները

1. Պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար:

2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներն են Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները, Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։