Հոդված 1
Հոդված 1.
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 111-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ լիազոր մարմնի հարցման հիման վրա՝ այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»: