Հոդված 7. Անցումային դրույթներ
Հոդված 7. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները պետք է ընդունվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիազոր մարմնի կողմից տրամադրված վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձինք սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, լիազոր մարմին են ներկայացնում սույն օրենքից բխող իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից սույն օրենքից բխող անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին չներկայացնելու դեպքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործունեությունը կասեցվում է մինչև խախտումը վերացնելը:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա է սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 4.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որևէ հիմք, կամ լիազոր մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ ներդրված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, ապա լիազոր մարմինը վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցնում է մինչև կազմակերպչի կողմից սույն օրենքով սահմանված անհրաժեշտ և բավարար հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելը: