Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11314272

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 հունիսի 2014 թ. N 12-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

9 հուլիսի 2014 թ. N 203-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1024-Ն որոշումը`

Հրամայում ենք`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն իր կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրում է նախազորակոչային և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

1) անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը,

2) անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, հաշվառման վայրը,

3) ազատազրկման դատապարտվելու և ազատազրկման ձևով պատիժ, ինչպես նաև ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կրելու հոդվածը, պատիժը կրելու վայրը (քրեակատարողական հիմնարկի անվանումը), պատժի չափը,

4) պատժի կրումից ազատվելու մասին:

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` MS Excel ծրագրով, հանրապետական զինվորական կոմիսարիատի էլեկտրոնային ծառայողական փոստի հասցեով` սույն հրամանի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նախատեսված հանգամանքների ծագման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյան ՀՀ արդարադատության նախարար

Հ. Մանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։