Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-07-31-ից մինչև 2018-06-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-23Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2012 թվականի N 51-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 03.07.14 N 724-Ն)

1. Սահմանել հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող այլ տեղեկատվության ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունվարի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունվարի 19-ի N 51-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

1. Ի լրումն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների` հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվում են հետևյալ տեղեկությունները`

1) մասնակցի սեռը.

2) ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը.

3) մահվան դեպքում` մահվան օրը, ամսաթիվը, տարեթիվը.

4) կոնտակտային տվյալները, այդ թվում`

ա. բնակության վայրի հասցեն (բնակության, հաշվառման, օտարերկրյա, այլ),

բ. քաղաքային կամ բջջային հեռախոսահամարը (առկայության դեպքում),

գ. էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում):

2. Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տեղեկությունները ներկայացվում են դրանց ստացման օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում` բացառապես էլեկտրոնային տարբերակով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։