Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-07-31-ից մինչև 2015-06-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-06-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 ապրիլի 2013 թվականի N 334-Ն

ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգում սահմանել բացառություն և Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների` 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություններ հանձնելու և հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականներ՝ մեկ տարի ժամկետով՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում այդ անձինք հանձնեն որակավորման քննություններ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված անձինք վարորդական վկայականը փոխանակելու համար քննական մարմին են ներկայացնում`

ա. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում Հայաստանի Հանրապետությունում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք,

բ. վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր,

գ. փոխանակման ենթակա վարորդական վկայականը, ինչպես նաև դրա թարգմանությունը` նոտարական վավերացմամբ.

2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամկետը լրանալու, ինչպես նաև այդ ժամկետում որակավորման քննություններ չհանձնելու կամ բացասական հանձնելու դեպքում առանց որակավորման քննություններ հանձնելու ստացած՝ Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականները համարվում են ուժը կորցրած:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:

(3-րդ կետը փոփ. 31.10.13 N 1205-Ն, 17.07.14 N 725-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. ապրիլի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։