Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-11-30-ից մինչև 2007-03-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-03-24Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2004 թվականի N 562-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների, ավիավառելիքի գնագոյացման, ինչպես նաև «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններից քաղաքացիական չվերթների իրականացման առնչությամբ առաջացած մի շարք խնդիրների նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքի մասին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. օգոստոսի 25

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի

2004 թվականի օգոստոսի 25-ի

N 562-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Գ. Մհերյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի առաջատար մասնագետ

Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսասակագնային կարգավորման վարչության սակագնային կարգավորման բաժնի պետ

Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Գ. Կոստանյան - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

Ս. Գալստյան - ՀՀ պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ

Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչության գույքային հարկերի և ոչ հարկային եկամուտների բաժնի պետ

Ռ. Քարամյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ

Ա. Բախշյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ

(հավալվածը փոփ. 28.09.04 N 629-Ա, 29.11.05 N 937-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։